Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները վստահում են գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային:
Հիշեցնենք, որ Վիլանովան փոխարինեց Պեպ Գվարդիոլային, որը հրաժարվեց նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնա»-ի հետ:
«Մարզումային պրոցեսում փոփոխություններ չեն լինի: Բայց պետք է հասկանալ, որ Գվարդիոլայից հետո նոր ժամանակաշրջան է սկսվում: Թիմը վստահում է Վիլանովային, քանի որ նա մեզ լավ է ճանաչում: Գվարդիոլան հստակ կարողանում էր բացատրել խաղացողներին, թե ինչ է ցանկանում և ցույց էր տալիս հաջողության հասնելու ճանապարհը: Հուսով եմ, Տիտոն կվարվի նույն կերպ»,- հայտարարել է Վալդեսը:







































