Tuesday, 09 06 2026
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս

Ավիատոմսերի գները կախված են տարվա սեզոնից. Տիգրան Աչոյան

Աշխարհում ցանկացած ավիաընկերության օդանավերի տոմսերի գնագոյացումը պայմանավորված է սեզոնայնությամբ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց «Ավիատրանս» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Աչոյանը, յուրաքանչյուր երկրում կամ տարածաշրջանում սեզոնայնության տարբեր տրամաբանություններ կան՝ մի տեղ ակտիվ է ամառը, մյուս տեղում՝ ձմռանը: Այդ տեսանկյունից Հայաստանում ակտիվ են հունիս, հուլիս օգոստոս, սեպտեմբեր ամիսները, պասիվ՝ հունվար, փետրվար, մարտ, նոյեմբեր, և միջին են մնացած 4 ամիսները՝ հոկտեմբեր, դեկտեմբեր, ապրիլ, մայիս: Ըստ Աչոյանի՝ սեզոնից կախված մինչև 20-30% և ավելի գնային տատանումներ են լինում:

Ավիատոմսերի գները տարբերակվում են նաև օդանավի սպասարկման կարգերից՝ առաջին, բիզնես, էկոնոմ, բարձր, և ենթակարգերից, ինչպես նաև գինը կախված է ժամկետից, թե որքան շուտ ես ձեռք բերում ավիատոմսը և, իհարկե, տարադրամի փոխարժեքից:

Տ.Աչոյանը տեղեկացրեց, որ պասիվ սեզոնում Երևան-Մոսկվա չվերթի ամենաէժան ենթակարգը 2011-ի միջին գներով եղել է 92 հզ. դրամ, իսկ նույն ուղղությունը ակտիվ շրջանում՝ մինչև 160 հզ. դրամ, տատանումը մոտ 70% է:

«Դա կարող է ամեն տեղ լինել, դա կարող է լինել և՛ բրիտանական, և՛ չեխական, և՛ ավստրիական ավիաուղիներում»,- ասաց Տ.Աչոյանը:

Օրինակ, Էյր ֆրանսը Երևան-Լոս Անջելես ուղղության վրա պասիվ սեզոնին երկկողմ տոմսի անմենացածր գինը սահմանել է մոտ 900 եվրո, որն ակտիվ սեզոնին կարող է բարձրանալ մինչև 1800 եվրո, Աէրոֆլոտը Երևան-Պեկին ուղղությամբ նազագույնը 600 եվրոյով է վաճառում, առավելագույնը՝ 1200 եվրո: Նրա խոսքով, այդ կարգերը միշտ եղել են և ավիաընկերությունները տարին 2 անգամ կարող են գնանշում կատարել՝ հոկտեմբերի 20-մարտի 20-ը և մարտի 20-հոկտեմբերի 20-ը: Ընդ որում՝ աշնանային գները հրապարակվում են մայիս-հունիսին և ներդրվում են գլոբալ համակարգերում, որոնք հսկայական ցանցեր են և փոփոխություն չեն ընդունում, ընկերությունները միայն կառավարում են ըստ կարգերի:

Տ.Աչոյանը վստահեցրեց, որ «Արմավիան» պարզապես չի կարող մենաշնորհայն դիրք բռնել և ըստ ցանկության գին սահմանել. «Ավիացիան շաքարի ներկրում չի, որ մենաշնորհ լինի: Արմավիան կատարում է 4 չվերթ դեպի Մոսկվա, իսկ ռուսական ընկերությունները՝ 7 չվերթ և, եթե ոչ ճիշտ դնի գինը, ուղևորները կգերադասեն թռչել ռուսական ընկերությունների օդանավերով»:

Միաժամանակ, նա նշեց, որ ներկայում դեպի Հալեպ թռչելը կապված է մեծ ռիսկերի հետ և, հավանաբար, քաղաքական որոշում է կայացված՝ չվերթները վերսկսելու համար, ու ավիատոմսերի գների ցածրը լինելը մարդկային տեսակետից լավ կլիներ, բայց բարձրը կապված է առկա ռիսկերի հետ, քանի որ Սիրիայի տարածքն այսօր ապահովգրությամբ չի փոխհատուցվում:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում