«Ֆորմուլա-1»-ի Աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարծում է, որ 2012թ չեմպիոնի կոչման համար կպայքարի 7 ավտոարշավորդ.
«Կարծում եմ, որ ոչ ոք «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն պատահական չի դառնում: Ֆերնանդո Ալոնսոն Վալենսիայում իր թիմի հետ հիանալի աշխատեց: Մրցարշավի ժամանակ կարող են մի շարք ցանկալի ու անցանկալի դեպքեր տեղի ունենալ, բայց արդյունքի մասին վկայում է միայն վանդակավոր դրոշակը:
Երբ ես Ֆերնանդոյին տեսա պատվո հարթակին, զգացի, որ պարտավոր եմ խոնարհվել նրա առաջ, քանի որ Ալոնսոն չմեկնարկեց առաջատարների թվում, բայց հրաշալի աշխատեց:
7 ավտոարշավորդ կպայքարի տիտղոսի համար: Բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ տիտղոսներ են նվաճել, չեմպիոնի հավակնորդ են»,- Ֆետելին մեջբերում է «Ֆորմուլա-1»-ի պաշտոնական կայքը: