Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Խորդի Ալբան վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչ Լիոնել Մեսսին է, և հենց նրան է շնորհվելու «Ոսկե գնդակ»-ը.
«Շատ բարդ էր «Բարսելոնա»-ի դեմ խաղալը: Մեսսին միշտ կարևորագույն ֆուտբոլիստն է խաղադաշտում: Նա աշխարհի լավագույն խաղացողն է և կրկին կստանա «Ոսկե գնդակ»-ը: Լեոյից հետո նախապատվությունս կտամ «Բարսելոնա»-ի մյուս բոլոր ֆուտբոլիստներին, որոնք վերջին տարիներին լավագույն ֆուտբոլն են ցուցադրում աշխարհում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին իմ երազանքը»,- Ալբային մեջբերում է AS պարբերականը:









































