Իսպանական մամուլի հաղորդմամբ` երկրի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարծում է, որ հերթական «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա թիմի ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնների դարպասի պահապանը թիմի հետ դարձել է «Եվրո-2012»-ի հաղթող:
«Իկերն աշխարհի լավագույն դարպասապահներից է: Նա արժանի է այդ մրցանակին: Բայց պետք է նշեմ, որ «Ոսկե գնդակ»-ին արժանի են նաև ազգային հավաքականի այլ ֆուտբոլիստներ: Ուրախ կլինեմ, եթե մրցանակը ստանա Կասիլյասը: Ինչևէ, կուզենայի հաղթող տեսնել իսպանացիներից որևէ մեկին»,- հայտարարել է Սիլվան:










































