Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան 2 նախագահ ունի՞. ով է իրականը` կորոշի դատարանը

Դեկտեմբերին անցկացված Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի համագումարի և դրանից հետո էլ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի շուրջ խմորումները դեռևս շարունակվում են: Եվ շարունակվում այն աստիճանի սրված պայմաններում, որ գործը հասել է մինչև դատարան:

«Գագիկ Աղաջանյանն իր արբանյակների միջոցով ինձ դատի է տվել»,- դեռ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը` հավելելով, որ ինքն արդեն գտել է ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի թեկնածու: «Դեռ անուն չեմ տա, բայց երբ այս ամենը և շոու հիշեցնող դատավարությունն ավարտվի, ես աշնանը կհրավիրեմ համագումար, կներկայացնեմ իմ հրաժարականը և կառաջադրեմ ՀԱՖ նոր նախագահի թեկնածուին»,- հայտարարեց Փիլթոյանը:

Գագիկ Աղաջանյանը «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության գլխավոր տնօրենն է, ով, ըստ Փիլթոյանի, արհեստականորեն մի խումբ մարդկանց է ներգրավել ֆեդերացիայի կազմի մեջ, որոնց անդամավճարները մեկ հոգի է մուծել, որից հետո համագումար է հրավիրել և ինքն իրեն ֆեդերացիայի նախագահ է հռչակել:

Իսկ ինչ վերաբերում է այս պատմության մանրամասներին` Փիլթոյանի ներկայացմամբ մոտավորապես հետևյալն է. դեռևս դեկտեմբեր ամսին Փիլթոյանը ֆեդերացիայում անցկացրել է օրինական համագումար` ֆեդերացիայի հերթական համագումարը: Դետեմբերյան համագումարի ընթացքում, սակայն, փոփոխվել է ֆեդերացիայի կանոնադրության կետերից մեկը` այն է, թե ֆեդերացիայի նախագահ կարող է դառնալ ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ: Համաձայն փոփոխության` մեկ տարուց պակաս ֆեդերացիայի անդամ հանդիսացող անձը չի կարող ղեկավար մարմնի անդամ լինել: Սա, ըստ Փիլթոյանի, նորմալ փոփոխություն է, քանի որ կառույցի ղեկավարը նախկինում գոնե մեկ տարի պետք է այդ կառույցի անդամ լիներ, ծանոթ լիներ ներքին խոհանոցին, գործերին, խնդիրներին:

Սակայն Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ Գ. Աղաջանյանի կողմից դատական հայց է ներկայացվել, ըստ որի՝ վիճարկվում է դեկտեմբերյան համագումարի ընթացքում կանոնադրության նշված կետի փոփոխությունը, իսկ ավելի ստույգ` պահանջվում է չեղյալ համարել համագումարն ամբողջությամբ: Փիլթոյանի համոզմամբ` դատարանում իրականում ոչ թե կանոնադրության կետերից մեկի վիճարկումն է, այլ այս դատական հայցը հենց իր դեմ է ուղղված, քանի որ Գ. Աղաջանյանը փորձում է ամեն գնով խլել ֆեդերացիան: Իսկ դատը, նրա խոսքով, իրեն իսկական շոու է հիշեցնում:

Բանն այն է, որ երբ Փիլթոյանը դատարանում ներկայացել է որպես Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, դատավորը չի ընդունել այդ փաստը, նշելով, որ նախագահի անվան շուրջ վիճաբանություն կա, քանի որ մյուս կողմը ապրիլ ամսին համագումար է անցկացրել, և նրանք ընտրել են նախագահ. այդ փաստը գրանցվել է Հայաստանի արդարադատության նախարարության պետռեգիստրում:

«Ես ներկայացրի դատավորին, որ ապրիլին անցկացրած համագումարի արդյունքները ես բողոքարկել եմ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում, որոնք պարզել և անվավեր են համարել ապրիլին Գ. Աղաջանյանի անցկացրած համագումարը: Ո՛չ ցուցակ են ունեցել, ո՛չ 1/3-րդ ստորագրություն, ո՛չ նախագահության նիստ է եղել, ո՛չ մեր նախագահության անդամներից որևէ մեկը մասնակցել է այդ համագումարին: Սրանք բոլորը խախտումներ են:

Արդարադատության նախարարության վերահսկողության բաժինը անվավեր է ճանաչել այդ համագումարը: Դատավորը ուղղակի չկողմնորոշվեց` ինչը ինչոց է, ով ով է և ով է ի վերջո այս ֆեդերացիայի օրինական նախագահը:

Վեց ամիս անց նրանք նոր որոշել են վիճարկել դեկտեմբերյան համագումարը և այն համարել անօրինական… Ծիծաղելի է»,- պատմում է Մկրտիչ Փիլթոյանը: Նրա խոսքով` այս պահին համագումարը վիճարկողների մի մասը մասնակցել է այդ համագումարին. «Թող այդ պահին վիճարկեին մեր որոշումը, կամ երեք օր հետո գային ասեին»,- ասում է Փիլթոյանը:

Հուլիսի 3-ին այս գործով հերթական նիստն էր, որտեղ Մ. Փիլթոյանը պետք է չգիտես որտեղից տեղեկանք ներկայացներ, որ ինքն է ֆեդերացիայի նախագահը:

«Երբ ներկայացրի Արդարադատության նախարարության վերահսկողության բաժնի որոշումը, որ ապրիլին կայացած համագումարը անվավեր է, դատավորը զարմացավ: Նա երևի չգիտեր, որ Արդարադատության նախարարությունը այդպիսի որոշում է ընդունել: Այդ փաստաթուղթը կցվեց իմ գործերին: Ինձ խնդրեցին` հաջորդ նիստին տեղեկանք բերեմ, որ ես նախագահ եմ: Ո՞ւմից բերեմ: Ասես` ծնողական ժողով լինի: Հաջորդ նիստին ես հակընդդեմ հայց պետք է ներկայացնեմ և վերջ: Ես դատավորին ասացի` եթե Գագիկ Աղաջանյանն է նախագահը, ապա ինչու երկու ամիս է, Աբովյան 16-ի վարձը չի մուծում, մրցումներ չի անցկացնում: Տրամաբանությունից դուրս բան է: Գագիկ Աղաջանյանը ոչ միայն ինձ է դատի տվել, այլ նաև Արդարադատության նախարարության գրանցումների բաժնին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Փիլթոյանը:

Իսկ այս պարագայում ամենաաբսուրդն այն է, որ գործով վերջին նիստում դատարանը որոշել է, որ Մկրտիչ Փիլթոյանը չի կարող գործով որպես կողմ ներգրավված մնալ, քանի որ որևէ առնչություն չունի ֆեդերացիայի հետ: Դատարանը հայտարարել է, որ ֆեդերացիայի նախագահը Գագիկ Աղաջանյանն է, իսկ ֆեդերացիան համագումարի հետ կապված փաստարկներ ներկայացնելու համար այլ մարդ պետք է ուղարկի դատարան: Դատարանը հայտարարել է, թե Արդարադատության նախարարության վերահսկողության բաժնի որոշումը, որով ապրիլին կայացած համագումարը անվավեր է ճանաչված, կասեցված է: Այնպես որ, Փիլթոյանի խոսքով` Աղաջանյանն այժմ իրեն լիարժեք համարում է ֆեդերացիայի նախագահ և ամեն տեղ հայտարարում է այդ մասին և նույնիսկ անցել է անձնական վիրավորանքների:
«Նրանք ոչինչ չեն ուզում՝ բացի ֆեդերացիան խլելուց: Նա ինձ վարկաբեկում է, իսկ ես նրան դեռևս չեմ հեռացնում ֆեդերացիայից, որովհետև ես այդ կալիբրի մարդ չեմ: Ամեն ինչն ինձ մոտ է` գրանցման վկայականը, կնիքը…»,- ասում է Փիլթոյանը:

Նշենք, որ այս պահին նա իր փաստաբանի հետ դիմել է վարչական դատարան, որտեղ պատրաստվում է վիճարկել Արդարադատության նախարարության վերահսկողության բաժնի որոշման վավեր կամ անվավեր լինելը: Այնպես որ Փիլթոյանը հույս ունի, որ գոնե մինչ վարչական դատարանի կողմից որոշման վերաբերյալ վճիռ կայացնելը, կենտրոնի դատարանը չի շարունակի գործի քննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում