Tuesday, 09 06 2026
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Երբ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը ՊԵԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկը ՊԵԿ-ն է» վերնագրով:

«Պետական եկամուտների կոմիտեի ձևավորման առաջին իսկ օրից հետևողական պայքար է ծավալվել մաքսային և հարկային ոլորտի իրավախախտումների դեմ: Ձեռնարկված միջոցառումների հիմնական թիրախներից էին անապրանք գործարքները, հովանավորչությունը և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը:

ՊԵԿ հետաքննության վարչության պետ Գևորգ Ներսիսյանի տվյալներով` միայն 2010 թվականին վարչության կողմից ընթացք է տրվել շուրջ 2000 նյութի, հարուցվել է 144 քրեական գործ, իսկ ՊԵԿ քննչական վարչության կողմից ընթացք է տրվել մոտ 330 քրեական գործի: 76 քրեական գործով մեղադրական եզրակացությամբ 87 անձի նկատմամբ քրեական գործերն ուղարկվել են դատարաններ, 32 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աննախադեպ աճ է արձանագրվել պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ, որը կազմել է 3 մլրդ դրամ` շուրջ 300%-ով ավելի, քան նախորդ տարիներին:

«Կարող ենք հայտարարել, որ այսօր արդեն հանրապետությունում անապրանք գործարքներ գրեթե չեն կատարվում, քանի որ վերջին 6 ամիսների ընթացքում չի հայտնաբերվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի տրամադրմամբ զբաղվող որևէ կազմակերպություն»,- արձանագրում է Գևորգ Ներսիսյանը:

Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է նաև ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման հարցում` վեր հանել հովանավորչության յուրաքանչյուր փորձ և հայտնաբերված յուրաքանչյուր դեպք պատժել օրենքի ողջ խստությամբ: Պայքարը տարվում է ոչ միայն դրսի, այլ նաև համակարգի` հովանավորչության դրսևորման երևույթների դեմ: Այս առումով հետաքննության վարչության պետը նշում է, որ միայն 2010 թվականի ընթացքում պաշտոնին չհամապատասխանելու պատճառով ազատվել է շուրջ 500 աշխատակից, իսկ ծառայողական քննության արդյունքներով` հարյուրից ավելի աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՊԵԿ քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն էլ ընդգծելով կոմիտեի հետաքննության և քննչական վարչությունների դերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, հիշեցրել է, որ դրանց գերակշիռ մասի բացահայտումը, հետաքննությունն ու նախաքննությունն իրականացնում և տրամաբանական ավարտին է հասցնում ՊԵԿ-ը: «Այսօր վստահորեն կարելի է ասել, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Միջին հաշվով, կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը նախաքննական այլ մարմինների կողմից տատանվում է 50-65 մլն դրամի սահմաններում: Իսկ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից միայն այս հանցագործություններով 2010-ի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 560 մլն դրամի վնաս»»,- նշված է այդ հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում