Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հավատարիմ անձանցից մեկը` սիրիացի գեներալը, հեռացել է երկրից ու ուղևորվում է Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկիրը լքել է սիրիական բանակի գեներալ Մանաֆ Տլասը: Վերջինս սիրիական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչ էր, որը լքել է երկիրը 2011թ. սկսված հակամարտությունից հետո:











































