Հրապարակվեց ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կառլսենի ակտիվում կա 2837 միավոր: Նա 21 միավորով գերազանցում է Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանին, ով 2816 միավորով երկրորդ տեղում է: Ուժեղագույնների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը` 2799 միավորով:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Մագնուս Կառլսեն – 2837
2. Լևոն Արոնյան – 2816
3. Վլադիմիր Կրամնիկ – 2799
4. Թեյմուր Ռաջաբով – 2788
5. Վիշվանաթան Անանդ – 2780
6. Սերգեյ Կարյակին – 2779
7. Հիկարու Նակամուրա – 2778
8. Ֆաբիանո Կարուանա – 2775
9. Ալեքսանդր Մորոզևիչ – 2770
10. Վասիլի Իվանչուկ – 2769









































