Tuesday, 27 02 2024
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս
Աջակցում ենք ՀՀ-ի պաշտպանական ոլորտին դիտարկում՝ առևտրի ընդլայնման հեռանկարները.Հունաստանի վարչապետ
Ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց»-ից․ ԱԺ նախագահ
ՔԿ վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի գումար
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
Բունդեսթագը բանաձևով է ճանաչել հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի պատգամավոր
Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով
17:30
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա». Ստոլտենբերգ
Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը
Միայն առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը. Միցոտակիս
Նախագահ Խաչատուրյանը փետրվարի 26-29 պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին

«Արայի» սեփականատիրոջ մայրը առևանգե՞լ է երեխային. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հոկտեմբերի 16-ին ինքնասպանություն գործած «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը, անհետացել է թոռնուհու հետ: Այս պահին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել և քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Հայաստանը լքել է նաև Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը:

Նշենք, որ 5-ամյա երեխան, որը գտնվում է Կարինե Պետրոսյանի հետ, որդու և նրա նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայինն է, որի խնամակալության հարցը հոր մահվանից հետո այժմ վիճարկվում է Արաբկիր վարչական շրջանի դատարանում և պարբերաբար հետաձգվում է կողմերի բացակայության պատճառով:

Ինչպես պարզ դարձավ «Արայի» սեփականատիրոջ ինքնասպանության գործով վերջին շրջանում եղած տեղաշարժից` մասնավորապես, գործում հայտնված խտասկավառակի հետ կապված, որտեղ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ` Տատյանա Չադենկովայի և ինչ-որ Արթուրի միջև skype-ով կայացած խոսակցության տեսաձայնագրությունն է, գլխավոր դատախազությունը հանձնարարել էր նախաքննական մարմնին հաշվի առնել վարկածը, որի համաձայն` կինը ծրագրել է սպանել ամուսնուն և քննության առարկա դարձնել այն: Սակայն ավելի ուշ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը հայտարարել էր, որ խտասկավառակի հիմքով գործում որևէ լուրջ շրջադարձի հիմք չի տեսնում, քանի որ այդ տեսասկավառակի պարունակությունն ավելի շատ սենսացիոն բնույթ ունի, քան սպանությունը բացահայտելու փաստեր է պարունակում:

Ըստ մամուլում շրջանառվող մի շարք տեղեկությունների` այս պահին Արմեն Պետրոսյանի մահվան մի քանի վարկած է շրջանառվում: Հաշվի առնելով մարմինը մեքենայում պատկերող լուսանկարներում առկա մի քանի կասկածելի հանգամանքները, մասնավորապես այն, որ իր վրա կրակելու դեպքում դժվար թե Պետրոսյանի ձեռքն այդպես «կոկիկ» դրված լիներ ոտքի վրա, առաջին վարկածը եղավ սպանությունը: Հաջորդ վարկածը վերաբերում էր նրան, որ Ա. Պետրոսյանը ծանր ու անբուժելի հիվանդ է եղել, դրա համար դիմել է ինքնասպանության: Երրորդ վարկածի համաձայն` «Արայի» սեփականատերը լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում: Բայց ամենահետաքրքիրը չորրորդ վարկածն էր, որը որակվեց որպես վրեժխնդրություն: Այս վարկածի համաձայն` Արմեն Պետրոսյանին սպանել էր նրա` ազգությամբ ռուս կինը, քանի որ նրան Պետրոսյանի ջանքերով զրկել էին մայրության իրավունքից: Իսկ գործում հայտնված տեսաձայնագրությունը կարծես թե հաստատում էր հենց չորրորդ վարկածը: Մինչդեռ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը զարմացել էր, թե ինչու են տեսանյութում այլ ենթատեքստեր փնտրում: Ըստ Պետրոսյանի` տեսանյութը վերաբերում է 2010-ի իրադարձության.«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի և Արմեն Պետրոսյանի ընկերոջ` Արթուրի խոսակցությունը, որը վերծանվել է skype-ից, վերաբերում է, ոչ թե Արմենի սպանությանը, այլ նրանց դստեր` Կարինայի առևանգմանը»,- ասել էր նա:

Արմեն Պետրոսյանի և նրա նախկին կոնջ հարաբերությունների վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ էր հրապարակել «Հայաստանի զրուցակից» թերթը իր #21(230) համարում: «Արայի» տիրոջ մահը. փնտրեցեք կնո՞ջը» վերնագրված հոդվածում թերթը մասնավորապես գրել էր Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ դժոխային կյանքի մանրամասների մասին և անդրադարձել էր երեխայի խնամակալության չարչրկված հարցին: Մեջբերում ենք հոդվածի այդ հատվածն ամբողջությամբ. «Հոր»` Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր նրա միակ որդին՝ Արմենը: Վերջին տարիներին Արմենը հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այնտեղ էլ ութ տարի առաջ ծանոթանում է Տատյանա Չադենկովայի հետ: Տատյանան ապրում էր Սամարայում: Ավարտելով ինստիտուտը` մեկնում է Դուբայ` հարազատների և ընկերների մոտ: 22-ամյա թարգմանչուհու համար հարազատները հեռանկարային աշխատանք էին փնտրում նավթային խոշոր ընկերությունում: Ընկերության գրասենյակը պետք է մի քանի շաբաթ անց բացվեր: Ժամանակ չկորցնելու համար երիտասարդ աղջիկը որոշ ժամանակով ոսկերչական խանութում փոխարինում է արձակուրդ մեկնած վաճառողուհուն: Այնտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու` Արմեն Պետրոսյանի հետ, ով խանութում զարդ էր ընտրում: Ծանոթությունից հետո Արմենը նրան հրավիրում է ընթրիքի: Ռոմանտիկ սիրահետումների շնորհիվ շատ շուտով Արմենին հաջողվում է գրավել Տատյանայի սիրտը: Իսկ արդեն մեկ տարի անց Արմենը նրան առաջարկում է ամուսնանալ: Շքեղ հարսանիք, հիասքանչ հյուրանոց, հայտնի ու հեղինակավոր բազմաթիվ հյուրեր… «Ես յոթերորդ երկնքում էի»,- մամուլին տված հարցազրույցում նշել է Տատյանա Չադենկովան: Բայց…

Կյանքը վերածվեց դժոխքի

Տատյանայի խոսքով` հարսանիքից հետո ամեն ինչ կտրուկ փոխվել է: Երկու ամիս չանցած` Արմենն սկսել է տանը հազվադեպ երևալ: Իսկ Տատյանային արգելում է տեսնվել նույնիսկ ընկերուհիների հետ. նա ստիպված է եղել ամբողջ օրը միայնակ անցկացնել տանը: Ժամանակի ընթացքում Արմենն ավելի ու ավելի ագրեսիվ է դարձել, տեղի-անտեղի աղմուկ բարձրացրել: Տատյանան հղի է եղել, երբ առաջին անգամ ամուսինը խփել է նրան: Տատյանան մտածում է` գոնե երեխայի ծնվելուց հետո Արմենը կփոխվի: Սակայն Կարինայի ծնվելուց հետո ամեն ինչ ավելի է վատանում: «Արմենն սկսեց ավելի ու ավելի հաճախ ծեծել ինձ, ալկոհոլ օգտագործել: Նրա կյանքում հայտնվեցին կանայք, մի խոսքով` մեր հարաբերությունները վերջնականապես քայքայվեցին»,- մամուլին ասել է Տատյանան:

Մի անգամ` հերթական վեճից հետո, Տատյանան սպառնացել է, որ կդիմի բժշկի ու կհաստատի իրեն ծեծելու փաստը: Իմանալով այդ մասին` Արմենը նրան ցույց է տվել կեղծ փաստաթղթեր` Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարարի ստորագրությամբ, որտեղ նշվում է, թե Տատյանան մարմնավաճառությամբ զբաղվելու հակում ունի: Արմենը սպառնացել է Տատյանային` ասելով, թե նա բանտում կհայտնվի: Մեկ այլ անգամ Արմենը դանակով հարձակվել է Տատյանայի վրա` հենց երեխայի աչքի առաջ: Այդ ժամանակ կինը երեխայի հետ գնացել է կանանց համար նախատեսված ապաստարան: Դուբայից հեռանալ չի կարողացել, քանի որ անձնագիրն ամուսինը չէր տալիս: Իսկ մի քանի ամսից հետո, երբ խնդիրներ է ունենում բիզնեսում, անձամբ է նրանց ուղարկում Սամարա` Տատյանայի ծնողների տուն:

Առևանգման առաջին փորձը

Սակայն շուտով Արմենը հայտնվում է Սամարայում, և նրանք նորից են սկսում շփվել: Այնուհետև նա հայտարարում է, թե Տատյանայի կյանքում ուրիշ տղամարդ կա: Սկսում է հետևել կնոջը, ապա որոշում փախցնել Կարինային:

Բայց ամեն ինչ` հերթականությամբ…

Արմենը Տատյանային առաջարկում է ընտանիքով տեղափոխվել Ժնև: Մինչ մեկնելը` նրան հրավիրում է ռեստորան: Այստեղ դիմացի սեղանին նստած տղամարդու հետ վեճի է բռնվում` ծխախոտի ծխի պատճառով, կռվում նրա հետ: Տղամարդը ոստիկանություն է կանչում: Արմենին ու Տատյանային տանում են ոստիկանություն: Առանձին սենյակում Տատյանային երկու ժամ քննում են: Իսկ երբ ազատ են արձակում, ոչ ամուսինն է այդտեղ լինում, ոչ դուստրը: Պարզվում է` Արմենը նախապես տոմսեր էր գնել, աղջկան տարել էր օդանավակայան ու պատրաստվում էր թռչել: Իսկ ռեստորանի տղամարդը, ում հետ Արմենը իբր կռվել էր, նրա փաստաբանն է եղել: Բարեբախտաբար, ոստիկանության աշխատակիցները կանխել են առևանգումը և հորը թույլ չեն տվել երեխային անօրինական ձևով Ռուսաստանից տանել: Բայց ուրախանալու համար շուտ էր…

Այս դեպքերից հետո Չադենկովների ընտանիքի կյանքը վերածվում է պարզապես մղձավանջի: Տատյանային սկսում են անընդհատ հետևել ինչ-որ անծանոթ մեքենաներ` ստեղծելով վթարային իրավիճակներ նույնիսկ այն ժամանակ, երբ նա երեխայի հետ է լինում: Իսկ նրանց տան շրջակայքում գրեթե միշտ կարելի էր տեսնել տարօրինակ մեքենաներ, որոնցում նստած էին լինում կովկասյան դեմքերով մարդիկ: Տատյանան վախենում է նույնիսկ տնից դուրս գալ` երեխային մանկապարտեզ տանելու համար:

Երևանյան առևանգում

Ամանորից առաջ Արմենը նորից գնում է կնոջ մոտ ու խնդրում երեխայի հետ տեղափոխվել Երևան` ասելով, թե իբր տատիկը մահամերձ է, ուզում է թոռնիկին տեսնել: Տատյանայի երկու փաստաբանները միաձայն պնդում են, որ չարժե նման համարձակության դիմել: Սակայն Տատյանան իր որոշումն է կայացնում: «Մտածում էի` եթե թույլ չտամ տեսնվել երեխայի հետ, նա կփախցնի աղջկան: Բացի դա` Կարինան պետք է շփվի հարազատների հետ»: Նրանք տեղափոխվում են Հայաստան: Սակայն դեկտեմբերի 30-ին Տատյանան զղջում է իր որոշման համար: Պարզվում է, որ տատիկը բոլորից էլ առողջ է: Արմենը նորից սկսում է ալկոհոլ օգտագործել, աղմուկ բարձրացնել ու գոռալ, թե Տատյանան սիրեկան ունի: Ալկոհոլի ազդեցության տակ նա այնպես է ծեծում Տատյանային, որ նա ուշագնաց է լինում: Երբ ուշքի է գալիս` պառկած է լինում արյան մեջ: Սկեսուրն ասում է, թե ավելի լավ է` հեռանա, թե չէ` Արմենը նրան կսպանի: Արմենի ընկերը Տատյանային տանում է օդանավակայան: Այդ ժամանակվանից հետո Տատյանան ոչ տեսել, ոչ էլ խոսել է դստեր հետ. Արմենն ու նրա մայրը դադարել են պատասխանել նրա զանգերին»,- գրել էր թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում