Amazon ընկերությունը զբաղվում է սմարթֆոնի մշակմամբ, որը կմրցակցի Apple-ի iPhone-ի ու Googel-ի Android գործառնական համակարգի վրա ստեղծված բջջային սարքերի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Սմարթֆոնի մշակման աշխատանքներում ընկերությունը համագործակցում է Foxconn հեռախոսների չինական արտադրողի հետ:
Աղբյուրներից մեկի խոսքով` Amazon-ը մտադիր է ձեռք բերել մի քանի պատենտ, որպեսզի հետագայում պաշտպանվի իր դեմ` մրցակիցների կողմից հնարավոր դատական հայցերից:
Սեփական սմարթֆոնը Amazon-ին թույլ կտա մեծացնել էլեկտրոնային գրքերի, երգերի ու ֆիլմերի վաճառքները, նշում է գործակալությունը:
Վերլուծաբանների կարծիքով` Amazon-ը սմարթֆոնը կթողարկի նոյեմբերին:











































