Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրում տապալվել է բազմամշակութայնության քաղաքականությունը:
Հեռուստահարցազրույցի ժամանակ Սարկոզին նշել է, որ անկասկած դա տապալում է: Նա ասել է, որ Ֆրանսիա ժամանող անձը պետք է դառնա ֆրանսիական ազգի մի մասը, իսկ եթե նա չի ցանկանում դա անել, ապա կդառնա անցանկալի հյուր այդ երկրում:
Ակնհայտ էր, որ մեղադրանքների մեծ մասը, որոնք ուղղված էին օտար երկրներից ժամանածներին, հիմնականում վերաբերում էին մուսուլման բնակչությանը: Սարկոզին ասել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում փոխել իր կենսակերպը, իսկ եկվորները պետք է հասկանան, որ տղամարդիկ և կանայք հավասար են, աղջիկները պետք է դպրոց գնան: Բացի այդ, նա հայտնել է, որ ֆրանսիացիները չեն ցանկանում փողոցներում բոլորի աչքի առաջ աղոթող մարդկանց տեսնել:
Հիշեցնենք, որ իրենց երկրներում բազմամշակութայնության տապալման մասին էին ավելի վաղ հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը:








































