Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Վերջինիս հաղորդմամբ՝ Զանիերը հուլիսի 8-9-ը այցելելու է Ադրբեջան, հուլիսի 10-11-ը՝ Վրաստան, իսկ հուլիսի 11-12-ը՝ Հայաստան:
Իր ադրբեջանական այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպելու է կառավարության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում քննարկվելու են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր:











































