Սիրիայի հանրապետական գվարդիայի հրամանատարներից մեկը` Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Մուստաֆա Տլասի որդին, երեկ փախել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Մանաֆ Տլասը համարվում էր Բաշար Ալ-Ասադի մտերիմներից մեկը։ Նրա հայրը 30 տարի շարունակ ղեկավարել է արաբական այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը և համարվում էր ներկայիս նախագահ Բաշար Ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ Ալ-Ասադի ամենամոտ դաշնակիցներից մեկը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Տլաս ավագը ներկայում բուժվում է Ֆրանսիայում։
Պաշտոնական Դամասկոսն այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։ Մինչդեռ նրա փախուստի փաստը հաստատել է սիրիական հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Syria Steps կայքին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։










































