ԱՄՆ-ում երաժշտական ալբոմների վաճառքը փոքր-ինչ նվազել է տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, բայց թվային ալբոմների վաճառքը անցած տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է:
Associated Press-ի փոխանցմամբ` Nielsen SoundScan ընկերությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ այս տարվա մինչև հունիս ամիսը 57 միլիոն թվային ալբոմ է վաճառվել. անցած տարվա նույն ժամանակահատվածում վաճառվել էր 50 միլիոն թվային ալբոմ:
Ադելի «21» երաժշտական ալբոմը շարունակում է մնալ ամենաշատ վաճառվող CD-ն ` և՛ թվային տարբերակով, և՛ որպես իրական CD: Հաղորդվում է, որ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, վաճառվել է երգչուհու ալբոմի 730.000 օրինակ:











































