ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ինտերնետը հասանելի դարձնել բնակչության մեծամասնության համար: Այս մասին նա հայտարարել է Միչիգանի Հյուսիսային համալսարանի ուսանողնրի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, առաջիկա 5 տարիների ընթացքում ինտերնետը հասանելի կլինի բնակչության 98%-ին: «Չի կարելի ակնկալել, որ ապագայի տնտեսությունը հիմքեր է գցելու երեկվա ենթակառուցվածքների հողի վրա»,- ասել է Օբաման:
Օբամայի «ինտերնետի հասանելիության» ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնվեն փետրվարի 14-ին: Այս ծրագրի իրագործման համար կծախսվի մոտ 18 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ը կուղղվի գյուղական համայնքներում ինտենետի ապահովմանը, 10 մլրդ-ը` արտակարգ իրավիճակների դեպքում ինտենետի օգտագործման նոր հնարավորությունների ստեղծմանը, 3 մլրդ-ը` ինտերնետային նոր տեխնոլոգիաների մշակմանը: