Հարավային Օսիայի դե-ֆակտո նախագահ էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Վրաստանը ծրագրել է երկրամասի տարածքում մարդկանց կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցներ իրացնել,- հաղորդում է Новости-Грузия-ն:
«Այդ դեղամիջոցների ցանկը տրամադրվելու է առողջապահության նախարարությանը: Տրվել են համապատասխան հրահանգներ՝ հետևել, որպեսզի այդ դեղամիջոցները չհայտնվեն դեղատներում»,- ասել է Կոկոյտին:
Ավելին, Կոկոյտին ասել է, թե տեղեկություններ կան, որ Վրաստանը պատրաստվում է Հարավային Օսիայի տարածքով այդ նույն դեղամիջոցները տեղափոխել այլ երկրներ:
«Նման հայտարարությունները կարող է մեկնաբանել միայն հոգեբույժը»,- Կոկոյտիի հայտարարության մասին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին: