Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան «Ուիմբլդոն»-ի եզրափակչում հաղթանակ տանելու դեպքում կարող է նվաճել «Մեծ Սաղավարտ» մրցաշարերի իր առաջին գավաթը, ինչպես նաև իր մարզական կարիերայում առաջին անգամ դառնալ աշխարհի առաջին ռակետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Ռադվանսկան կպայքարի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ:
Սերենայի հաջողության դեպքում վարկանշային աղյուսակը կգլխավորի Վիկտորիա Ազարենկոն:










































