Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քաղաքացիական շարժումներ եւ արդյունքի նախադրյալներ

«Հարսնաքարի»-ի ողբերգության դիմաց ստեղծված հասարակական ընդվզումի ալիքը կարեւոր հանգրվան նվաճեց երեքշաբթի օր, երբ Հայաստանի սակավապետական շրջանակներու ամենեն կարկառուն դեմքերեն Ռուբեն Հայրապետյանը հրաժարեցավ պատգամավորի իր պաշտոնեն: Կարելի է ըսել, որ այս իրադրությունը նույնիսկ աննախընթաց երեւույթ է Հայաստանի քաղաքական-պետական վերջին շրջանի կյանքին մեջ:

Հարցերու բնույթի եւ տարողության հիմնական տարբերությունները նկատի ունենալով` հասարակական ալիքի բարձրացման եւ խնդիրներու հանգուցալուծման ձեւերուն մեջ հասարակ հայտարարներ կնկատվին: Մտաբերենք Մաշտոցի պուրակին հետ կապված քաղաքացիական շարժումը, նախագահի միջամտությամբ հարցին հանկարծակի լուծումը: Եւ այս պարագային հայ սպայ-բժիշկին ծեծամահ ըլլալը, հասարակական համատարած ընդվզումի զարգացումը, սակավապետ Հայրապետյանի ապաշխարումն ու մանավանդ Ազգային ժողովեն հրաժարականը:

Այստեղ երկու կարեւոր օղակ կա, որոնց վրա պետք է կեդրոնանալ պահ մը: Նախ այս պարագային մեկ կողմը Ազգային ժողովի պատգամավորն է, մյուս կողմը պաշտպանության նախարարության կառույցները` տրված ըլլալով, որ ծեծամահ ընողը պատգամավորի թիկնապահն է եւ մահացողը պաշտպանության նախարարության սպա-բժիշկը: Երկրորդ, թեեւ Հայրապետյանը որեւէ ձեւով չի նշեր, որ ընդառաջած է նախագահի ցուցմունքին, այնուամենայնիվ պարզ է, որ իր հայտարարությունը կատարած է նախագահին հետ տեսակցութենեն ետք: Նույնքան պարզ է, որ առանց նախագահի կարգադրություններուն հարցի հանգուցալուծման կարեւոր այս կանգառը տեղի չէր ունենար:

Կսպասվի անշուշտ օրենքի խստագույն կիրարկման` հայ սպային նկատմամբ դաժանագույն կերպով վարվածներուն նկատմամբ: Թե՛ լրագրողական եւ թե՛ քաղաքական դաշտին մեջ կա անվստահելիության մթնոլորտ, կասկած` հանցավորները խստագույն պատիժի ենթարկելու կամքին նկատմամբ:

Առարկայական մոտեցում ցուցաբերած ըլլալու համար հիշելը լավ է, որ նախապես եղած են նման պատահարներ, բռնարարքներ, բռնության հետեւանքով մահ արձանագրված է, որոնց դիմաց հովանավորյալները չեն ստացած իրենց հանցանքի համապատասխան բաժինը: Հովանավորողները` երբեք: Այսօր, գեթ հովանավորը գին վճարած է: Թիկնապահները բանտարկված են. կակնկալվի՛ դատավարություն եւ հանցանքի համապատասխան պատժաչափեր:

Խնդիրը այս բոլորին մեջ ննման դեպքերու բացառումն է: Ավելի քաղաքական բառապաշարով` խորհրդարանի ապասակավապետականացման անհրաժեշտությունը, թիկնազորային օրենքի որդեգրումը, թիկնապահներու թիվի սահմանափակումը, անոնց գործառույթներու հստակացումը, բռնությունները` հարցերու լուծման համար օրենքով կանխարգիլելու հրամայականը:

Կար ի հարկե հարցի հանգրվանային լուծման այլ տարբերակ, երբ խորհրդարանը ի՛նք զրկեր Հայրապետյանը անձեռնմխելիութենե` անուղղակի զինք առաջնորդելով դատարան: Այդ պարագային, խորհրդարանի մեծամասնական կուսակցությունը ստիպված պիտի ըլլար իր անդամին նկատմամբ կեցուածք որոշելու, եթե ի հարկե վերեւներեն նման կանաչ լույս ստանար:

Մեր երկիրը, ցավոք, ունի Ավետյաններու այլ օրինակներ: Ամենաթողության, անպատժելիության, հովանավորչության ժամանակները պիտի անցնին հայրենիքի վրայեն: Այսօր կա՛ խորհրդարանեն եւ պետական հաստատություններեն դուրս առողջ հասարակական շարժում, որ Երեւանի դիմագիծի պահպանման, հայրենիքի կենսոլորտին նկատմամբ ցուցաբերած նախանձախնդրությամբ եւ հիմա ալ հովանավորյալ անպատժելիության դեմ պայքարելու անտեղիտալիությամբ որոշած է փողոց դուրս գալ եւ պայքարիլ: Կթվի, որ այս առողջ շարժումն է, որ սկսած է իր արդյունքը տալ:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում