Իսպանիան այսօր աճուրդի ժամանակ տեղաբաշխել է միջին ու երկարաժամկետ կտրվածքով պարտատոմսեր` ընդհանուր առմամբ 3 մլրդ եվրո արժողությամբ:
Իսպանիայում դեռ շարունակվում է ներդրողների մտահոգությունը` կապված երկրի իրավիճակի հետ:
Մասնավորապես, Իսպանիայի ֆինանսների նախարարությունը վաճառել է 10-ամյա էտալոնային պարտատոմսեր` 6,430% միջին եկամտաբերությամբ, 747.21 մլն եվրո արժողությամբ` համեմատած հունիսի 7-ին տեղի ունեցած վերջին աճուրդի 6,044%-ի հետ:
Երեքամյա բոնդերի (4 տոկոս) միջին եկամտաբերությունը տեղաբաշխման ժամանակ նվազել է մինչև 5.086 %` համեմատած հունիսի 5,457%-ի հետ, չորսամյա արժեթղթերինն աճել է 5,353%-ից մինչև 5,536%: