Հուլիսի 4-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան և հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):
Մինչև գագաթ վերելքը տևեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթը:
Մեր թիմի կազմում էին. Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը:
Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7:
Հիշեցնենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) և Դեմավենդը (5671մ):