Փետրվարի 1-ից Սյունիքի մարզում 600-գրամանոց հացը վաճառվում է 240 դրամով՝ նախկին 210-ի փոխարեն։ Հացի բիզնեսով զբաղվողները ասում են, որ միջազգային շուկայում ցորենի ու ալյուրի գների բարձրացումից հետո հնարավոր չէ նախկին գները պահել։
Արդյունքում, գնողունակությունը իջել է. եթե նախկինում, ասենք, 4 հաց էին գնում, հիմա 2։
Կան խանութներ, որտեղ 600-գրամանոց հացը վաճառվում է 230 դրամով։ Այստեղ արդեն խանութի տնօրինությունն է որոշում, թե ինչքան ավելացնի։ Նրանց խոսքով, մտածում են հաճախորդների սոցիալական վիճակի մասին։
Բոլոր փուռերի արտադրած հացը 600 գրամ էր։ Խախտումներ այս ոլորտում չկան։
Իհարկե, գնորդներ կան, որ միշտ կշռում են, հետո վճարում։ Ի դեպ, վաճառողների դիտարկմամբ, սպառողները նախընտրում են տանը հաց թխել. պարկով այլուր գնելն ավելի ձեռնտու է։
Ավելացնենք, որ Գորիսում 600-գրամանոց հացը վաճառվում է 200 դրամով։ Որոշ տեղեկությունների համաձայն` Գորիսի հացաթխման ձեռնարկությունները այլուրը գնում են տեղի ալրաղացից։
Սա է պատճառը, որ ինչպես նախկինում` մինչ թանկացումը, այստեղ հացը 170 դրամ է։