Tuesday, 27 02 2024
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս
Աջակցում ենք ՀՀ-ի պաշտպանական ոլորտին դիտարկում՝ առևտրի ընդլայնման հեռանկարները.Հունաստանի վարչապետ
Ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց»-ից․ ԱԺ նախագահ
ՔԿ վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի գումար
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
Բունդեսթագը բանաձևով է ճանաչել հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի պատգամավոր
Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով
17:30
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա». Ստոլտենբերգ
Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը
Միայն առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը. Միցոտակիս
Նախագահ Խաչատուրյանը փետրվարի 26-29 պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո

Արտոն կնոջը՝ մարմնավաճառության, դուստրը մորը՝ թրաֆիքինգի

Մարդիկ կան, որ իրենց անվանը կամ ազգանվանը համապատասխան բնավորություն են ունենում, իսկ մարդիկ կան, որոնք իրենց անունը չափազանցված իմաստով են հասկանում՝ ինչպես Արտոն ու Ազատուհին: Նրանց գործունեությունը եթե երկու բառով նկարագրելու լինենք, կստացվի թրաֆիքինգ՝ ազգակցական կապերով:

Քրեական գործի նյութերի համաձայն` Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 29-ամյա Արտավազդ Մուրադյանը փաստական ամուսնական կապի մեջ է մտել Տիրուհու հետ (տուժողի անունը փոխված է), ապրել են նույն հարկի տակ, երեխա ունեցել եւ որոշ ժամանակ կարծես թե ապրել են նորմալ կյանքով: Բայց հետո, երբ Տիրուհու մարմինը երեւի անհետաքրքիր է դարձել Արտավազդի համար, որոշել է, որ ինքը արտոնյալ իրավունքներ ունի նրա նկատմամբ՝ ինչ ուզի կանի: Այդ «ինչ ուզելու» մեջ էլ Արտոն հավանաբար հասկացել է հեշտ փող աշխատելը. ու ինչ է արել Տիրուհու տեր Արտոն՝ փաստացի կնոջ նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, սպառնալով, թե իրենց անչափահաս դստերը կծեծի, կվնասի, կյանքից կզրկի կամ էլ կնոջը մայրական իրավունքներից կզրկի, Տիրուհուն տաքսի ավտոմեքենայով պարբերաբար տարել է Կիեւյան փողոց: Ինքը դստեր հետ մնացել է մեքենայում, կնոջը հանել է փողոց: Դե Տիրուհին էլ Կիեւյանում հո փողոցին տիրություն չէր անելու, փողոցային մարմնավաճառների նման եւ շարքում սեռական ծառայություն էր մատուցելու, որ ընտանիքին՝ իր «սիրելի-տղամարդուն» պահեր, երեխային էլ փրկեր «սիրասուն հոր» ճանկերից: Արտոն Տիրուհուն կանգնեցրել է ճամփեզրին, որ վերջինս հաճախորդներ գտնի, իսկ ինքը տաքսու միջից վերահսկել է, թե կինը քանի հաճախորդի հետ է պոռնկությամբ զբաղվում, ինչ գնով, իսկ հետո կնոջ ձեռքից վերցրել է ամոթի, նվաստացման միջոցով «վաստակած» գումարը եւ երջանիկ տանտիրոջ, «ընտանիքի գլխին կանգնած հոր պես»՝ այն ծախսել իր հայեցողությամբ:

Այժմ Արտավազդ Մուրադյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է, կարգավիճակով՝ մեղադրյալ, եւ մեղադրվում է մարդու շահագործման մեջ (132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Հոդվածի սանկցիան նախատեսում է 7-10 տարվա ազատազրկում, եւ Արտոն հիմա ստիպված կլինի դատարանի սահմանելիք ազատազրկման ժամկետում կնոջը Կիեւյան հանելու փոխարեն, ինքը կանգնել «Նուբարաշենի» նառերի մոտ ու պետության՝ հարկատուների հաշվին բերդի բալանդ ուտել, որովհետեւ դժվար թե տանից նրա համար ուտելու բան տանեն:

Առայժմ գործը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաքննության փուլում, եւ դատարանը դժվար թե ճանաչի Տիրուհու նկատմամբ՝ Արտոյի շահագործման արտոնությունը:

Հաջորդ գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում է. այս գործով մեղադրվողն էլ 67-ամյա Ազատուհի Հայրապետյանն է: Ըստ քրեական գործի նյութերի՝ նրա «գործարար», «բիզնես» կապերը ձգվում են դեպի արտերկիր՝ այնտեղ ապրող դստեր մոտ, եւ նրա միջազգային մակարդակի գործունեությունը 7 տարվա պատմություն ունի, որը իրավապահ մարմինները դադարեցրել են 2010 թվականին եւ նրան այսպիսի մեղադրանք առաջադրել. Ազատուհի Հայրապետյանը մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու եւ պահելու դիտավորությամբ միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող դստեր՝ Ն. Ներսիսյանի եւ այլ անձանց հետ ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ եւ համապատասխան դերաբաշխման միջոցով 2003-2010թթ. ընթացքում իրագործել իրենց հանցավոր մտադրությունը: 67-ամյա Ազատուհին էլ փաստորեն իր անվան նշանակությունը բացարձակ իմաստով էր հասկացել եւ այժմ նա մեղադրվում է 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է 10-14 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Եվ եթե Ազատուհու ազատությունը 10 տարով սահմանափակեն, նա ազատազրկման վայրից դուրս կգա մոտավորապես 2022 թվականին կամ 77 տարեկան հասակում՝ «իր ազատությունը չարաշահելու» պատճառով:

Ի դեպ, Ն. Ներսիսյանի հետ կապված թրաֆիքինգով զբաղված մի խմբի քրեական գործ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է քննվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում