Քիչ առաջ բոլոր համաշխարհային լրատվամիջոցները (Euronews-ը, BBC-ն, Al-Jazeera-ն) ընդհատել են իրենց եթերը` հայտնելով, որ շատ շուտով, հնարավոր է, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տա:
Euronews-ի փոխանցմամբ, Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիքը լրագրողներին հասկացրել է, որ շարունակվող ցույցերի ֆոնին նախագահի մնալն անհնարին է: Սպասվում է, որ առաջիկա ժամերին Հոսնի Մուբարաքը հանդես է գալու հայտարարությամբ:
Տեղեկություններ կան, որ բանակն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմության հետ: Թահրիրում այս պահին լսվում են «Ժողովուրդն ու բանակը միասնական են» բացականչությունները: Թահրիրը լցվել է այս լուրերից հետո:
Այն, որ նախագահ Մուբարաքը հեռանալու է, հայտնել է նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Լեոն Պենետտան. նա հայտնել է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Մուբարաքն այսօր օրվա վերջում հեռանալու է:
«Առաջին լրատվականը» ուշի-ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը: