Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը կրկին կհարցաքննվեն

Անցել է ավելի քան երկու տարի, ինչ 2010թ. փետրվարի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքով կալանավորված են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը, սակայն տեղաշարժը գործում չնչին է:

Ստեփան Հովակիմյանը մինչ օրս չի կարողանում դատարանում ապացուցել, որ իրենից վերցված այն ցուցմունքները, որոնց հիման վրա երիտասարդները արդեն գրեթե 28 ամիս է կալանքի մեջ են, վերցվել են խոշտանգումների միջոցով, դրանք իրական չեն:

Երիտասարդները շարունակում են պահանջել կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն, անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, ապահովել իրենց` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը:

Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով երեկ շարունակված դատավարությանը դատարանը որոշում է կայացրել, որ երկրորդ անգամ կհարցաքննվեն տուժողի ներակայացուցիչ, կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը և կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանը: Դատարանը ցանկանում է պարզել, թե որտեղ է այն համակարգիչը, ուր մուտքագրված է վաճառված տոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը և կինոթատրոնի շահույթի հետ կապված այլ հարցեր: Համակարգիչը փորձաքննության ենթարկելու միջնորդությունը երեկ դատարանին է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի փաստաբանը` Տիգրան Սաֆարյանը: Դրանից է կախված` դատարանը կնշանակի՞ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Նշենք, որ երիտասարդների համար ազատություն պահանջող մի շարք իրավապաշտպաններ օրերս հայտարարություն էին տարածել, որում նշում էին, որ Հովակիմյանի և Քերոբյանի գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մարդու հիմնարար իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ` խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը սահմանափակելու հետևանքով Ստեփան Հովակիմյանից կորզվել է խոստովանական ցուցմունք, որը հետագայում դրվել է մեղադրանքի հիմքում: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ստեփան Հովակիմյանի բողոքների կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել: ՀՀ դատական բոլոր ատյաններն ուժի մեջ են թողել խոշտանգումների փաստի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում