Monday, 04 03 2024
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել
17:30
Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը
ԵՄ-ն բավարար չի համարի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը

Դատավոր Մարդանյանը դուրս է հրավիրել իրավապաշտպանին` ասելով, թե գինովցած է

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարքային զինվոր-ամբաստանյալների հարցաքննությունը կշարունակվի հուլիսի 10-ին: Դատարանում երեկ պետք է ցուցմունք տար նրանցից Մխիթար Մխիթարյանը, որը չնայած դատական նախորդ նիստերի ընթացքում իր ունեցած դիրքորոշմանը, երեկ հրաժարվել է ցուցմունք տալ, և դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքներն ու զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները:

Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ամբաստանյալն ասել է, թե նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առերեսման ժամանակ իր դեմ ցուցմունք տված զինվորների ցուցմունքները` սխալ: Վերջին ցուցմունքներում, ի դեպ, այդ զինվորները նշում են, որ Մխիթար Մխիթարյանը ծաղրալից տոնով է շփվել Արտակ Նազարյանի հետ: Ըստ ցուցմունքների` Մխիթարյանը մի անգամ հրաժարվել է իրեն պատկանող բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցը տալ Նազարյանին, այդ մերժումից հետո Նազարյանը ձեռքով թեթևակի հարվածել է Մխիթարյանի ուսին, Մխիթարյանն էլ սեռական հայհոյանքներ տալով` հարվածել է Նազարյանին, ծեծկռտուք է սկսվել: Սակայն երեկ դատարանում Մխիթարյանն ասել է, որ ինքը բջջային հեռախոս և դրա լիքավորման մարտկոց չի ունեցել:

Մխիթար Մխիթարյանը դատարանում հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իրեն չեն ծեծել, չեն ճնշել, սակայն 9 օր նա անօրինական կերպով գտնվել է անազատության մեջ:

Մխիթար Մխիթարյանից հետո երեկ դատարանում սկսվել է քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը, որը սակայն ընդհատվել է մի այլ հանգամանքից ելնելով: Բանն այն է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ըստ դատավոր Մարդանյանի, երեկ ոգելից խմիչք է օգտագործած եղել, ինչի պատճառով էլ դատավորը նրան հեռացրել է դատարանի դահլիճից: Դատավոր Մարդանյանը այնուհետ դատարանում հայտարարել է, որ Ռուբեն Մարտիրոսյանը գինովցած է և ամպագոռգոռ հայտարարություներ է անում: Իրավապաշտպանը չի էլ չժխտել, որ ոգելից խմիչք է օգտագործել, սակայն նշել է, որ օգտագործելն այլ բան է, «խմած» լինելն` այլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում