Wednesday, 28 02 2024
01:00
Վարշավան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա
00:45
Ուկրաինա զինվորականներ ուղարկելը տարաձայնություններ է առաջացրել Փարիզում
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից
Երևան-Փարիզ-Աթենք եռյակ. միավորող շահերը
Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը
Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Մի քանի ամիս ժամանակ է տրված ռուսներին՝ «Զվարթնոցից» հեռանալու համար
Թմրանյութ՝ անվտանգության աշխատողի կոշիկի մեջ
Հունաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը նոր թափ է ստանում
Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»
21:30
Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
«Սա պատմական մեծ նշանակություն ունի». Տասուլասը ոսկե մեդալ հանձնեց Փաշինյանին և հայ ժողովրդին
Պուտին-Ալիև՝ մետաղադրամի երկու երեսը
Ինչ է ստացել Երեւանն Աթենքում՝ Բեռլինից առաջ
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից

Հայաստանը արդարացված հովվին կվճարի 30.500 եվրո

ՄԻ Եվրոպական դատարանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունը մանկահասակ աղջկա բռնաբարության եւ սպանության համար 5 տարի, 6 ամիս ազատազրկման վայրում անցկացրած եւ արդարացված նախկին հովվին` Արմեն Պողոսյանին կվճարի 30.500 եվրո փոխհատուցում` խոշտանգումների եւ արդար դատական պաշտպանության հնարավորություն չտալու համար: Այդ մասին «Ժամանակին» տեղեկացրեց Արմեն Պողոսյանի պաշտպան Ս. Սաֆարյանը:

Հիշեցման կարգով նշենք գործի հանգամանքները.1998թ. սեպտեմբերի 1-ին, Տաշիրի Սարատովկա գյուղի մոտ, անհայտ կորել էր 11-ամյա Գեղեցիկ Ղ.-ն: Դրանից 37 օր անց Սարատովկային հարակից քարհանքում պատահաբար հայտնաբերել էին աղջնակի դիակը` քայքայված վիճակում: Փորձաքննությամբ պարզվել էր, որ դժբախտ աղջնակին ինչ-որ մեկը նախ բռնաբարել էր, հետո սպանել եւ մարմինը թաքցրել քարերի տակ: Դրանից մեկ տարի անց` 1999-ին, այդ դաժան հանցագործության կատարման համար դատարանը 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Լոռու մարզի Սարատովկա գյուղի 22-ամյա բնակիչ, հովիվ Արմեն Պողոսյանին: Ավելի քան 5 տարի անց, նույն վայրում տեղի ունեցած մեկ այլ նման հանցագործության` Տաշիրի 12-ամյա բնակիչ Դիանա Ֆ.-ի բռնաբարության եւ սպանության գործը քննելիս բացահայտվել էր, որ այդ երկու հանցագործություններն էլ կատարել է Տաշիրի բնակիչ Բորիս Խասոեւը: Վերջինս խոստովանել էր նաեւ նախկինում կատարած հանցանքը, հետո` դատապարտվել ցմահ ազատազրկման: Չկատարած հանցագործության համար 5 ու կես տարի պատիժ կրելուց հետո, Արմեն Պողոսյանն ազատ էր արձակվել:

Իսկ ինչպես էին վարվել իրավապահ մարմինները նրա «հանցանքը» «հաստատելիս», ովքեր էին նրանք, եւ ինչ շարունակություն ունեցավ այս գործը ներպետական համակարգում: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդունելություն կազմակերպեց Արմեն Պողոսյանի համար, նրան նվիրեց Ալ. Դյումայի հեղինակած «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը եւ պահանջած 34 միլիոնի դիմաց տրվեց 7,5 միլիոն դրամ փոխհատուցում: Սակայն դատախազը խոստացավ, որ նաեւ մեղավորները կպատժվեն: Եվ ահա հանցագործությունից 7 տարի անց, դատարանի առջեւ կանգնեցին նաեւ մեղքի բաժին ունեցող իրավապահները, որոնք այս կամ այն կերպ մասնակցել կամ նպաստել էին խոշտանգմանը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը քննության էր առել ոստիկանության գնդապետ, ոստիկանության կառավարական օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի` արդեն նախկին տեղակալ Ռուբեն Սահակյանի եւ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի հերթապահի նախկին օգնական Գուրգեն Առուշանյանի գործը: Այն ժամանակ նրանցից առաջինը աշխատել էր Լոռու մարզային ՆԳ վարչությունում` որպես վարչության պետի օպեր գծով տեղակալ, իսկ մյուսը` ոստիկանության Վանաձորի բաժնում` որպես ոստիկան: Իսկ դատարանում արդեն նրանք մեղադրվում էին բռնության զուգորդմամբ պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ: Գլխավոր դատախազության քննիչները պարզել էին, որ 11-ամյա աղջնակի անհետացումից 37 օր անց` հոկտեմբերի 7-ին, Տաշիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներ Արամայիս Խաչատրյանը եւ «Ջիգիթ» մականունով Արթուր Տոմերյանը, գիշերվա ժամը 11-ի սահմաններում ոստիկանություն էին տարել Գեղեցիկին վերջինը տեսած Սարատովկա գյուղի հովիվ Արմեն Պողոսյանին: Ըստ քրգործի` այդ գիշեր «Ջիգիթն» իր աշխատասենյակում դաժանորեն ծեծել էր Արմեն Պողոսյանին` պահանջելով խոստովանել, թե իբր ինքն է բռնաբարել ու սպանել աղջկան: Իսկ հաջորդ օրը, սպանության գործի «բացահայտման» կապակցությամբ Տաշիր էին գնացել Լոռու ՆԳՎ պետի տեղակալ Ռուբեն Սահակյանը, ոստիկաններ Գուրգեն Առուշանյանը, պետի տեղակալի վարորդ Նշան Մանջիկյանը եւ ՆԳ` դեռ այն ժամանակ նախկին աշխատակից Արայիկ Ալոյանը: Վերջինս Ռուբեն Սահակյանի հանձնարարությամբ (ըստ մեղադրական եզրակացության), մի քանի ժամ շարունակ, «ձեռքերով, ոտքերով, իսկ այնուհետեւ նաեւ մահակով ծեծի են ենթարկել Արմեն Պողոսյանին` պահանջելով խոստովանել սպանությունը: Ծեծի ընթացքում Գուրգեն Առուշանյանը երկու ձեռքի ափերով հարվածել է Արմեն Պողոսյանի ականջներին, որի հետեւանքով նրա ձախ ականջի թմբկաթաղանթը պայթել է» (ի դեպ, այդ հարվածի հետեւանքները մինչ օրս զգացնել են տալիս. Ա. Պողոսյանը տառապում է երկկողմանի, 1-2-րդ աստիճանի խլությամբ): Սակայն այդքան ծեծով նրանք չէին բավարարվել. բաժին բերման էին ենթարկել նաեւ Արմեն Պողոսյանի եղբորը` Արտակին, եւ երկուսին էլ «սինխրոն» ծեծել հարեւան սենյակներում` այնպես, որ Արմենը լսի Արտակի` խոշտանգվելու ձայները: Տեսնելով, որ Արմենը կրկին համառում է, «իրավապահ-իրավախախտները» շիշ էին բերել եւ ասել. «Եթե չխոստովանի, ապա նրան նստեցնելու են այդ շշի վրա, որից հետո փորձել են հանել Արմեն Պողոսյանի հագի սպորտային շալվարն ու բռնությամբ նստեցնել շշին»: Այդ ժամանակ էլ Արմենը ստիպված, ասել էր, որ կգրի` ինչ ուզում են, միայն թե նման բան չանեն. նա «խոստովանական» ցուցմունքներ էր տվել… Կեղծվել էին նաեւ փորձաքննությունների արդյունքները:

Նշենք նաեւ, որ Արթուր Տոմերյանն այն ժամանակ հետախուզման մեջ էր, իսկ հիշատակված մյուսների մասով մայր գործից մաս էր առանձնացվել, որի քննությունը շարունակվում էր: Ավարտվեց այն, թե ոչ` դեռ հայտնի չէ, տեղյակ չենք նաեւ, թե ինչպես ավարտվեց դատարանի առջեւ հայտնված Ռուբեն Սահակյանի եւ Գուրգեն Առուշանյանի գործի դատաքննությունը:

Ի դեպ, աղջնակի սպանության գործը քննած երեք ատյանների դատավորները եւս խորամուխ չէին եղել գործի հանգամանքների բացահայտման մեջ եւ չէին նկատել կամ չէին ցանկացել նկատել Ա. Պողոսյանի անմեղությունը փաստող ապացույցները: Մինչդեռ իրավապահ եւ արդարադատության համակարգերի ներկայացուցիչների գործողություններն ու անգործությունը խորը հետք են թողել Արմենի կյանքում. ազատվելուց հետո նա ընդհանրապես լքել է գյուղը, որտեղ ապրել էր 22 տարի, բնակություն հաստատել Ռուսաստանում, Երեւանում, Արարատի մարզի գյուղերից մեկում, ու թեեւ ամուսնացել է` ինչ-որ կերպ կյանքը դասավորել, բայց կորսված առողջությունն ու ապրած տառապանքները դեռ հիշողության մեջ են, իսկ ցավը դաջված է հոգում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում