Wednesday, 28 02 2024
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է նաև Հայաստանում
Սերժ Սարգսյանը իր կենցաղային հարցերով անընդհատ նամակ կարող էր գրել, վերահաս արհավիրքի մասին՝ ոչ

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մարդ սպանելուց հաճույք են ստանում, սպանվածների օրգանները վաճառքի են հանում. իրավաբան

Այս տարվա մայիսի 12-ին Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած 82-ամյա Լև Այվազյանի որդին` փաստաբան Ռուբեն Այվազյանը, շարունակում է պնդել, թե հոր մահվան միակ պատճառը թիվ 3 կլինիկական հիվանդանոցում բժշկի նշանակած սխալ բուժումն է եղել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել իր հոր հետ, տեղի է ունենում նաև պետպատվերի շրջանակներում բուժում ստացող ցանկացած քաղաքացու հետ: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության նախարարության կողմից կազմված բժշկական հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրեր մայիսի 12-ին Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած 82-ամյա Լև Այվազյանի հիվանդության պատմությունը, մահվան դեպքը և դրանում կլինիկական հիվանդանոցի բժշկի մեղավորության փաստը, տվել է իր վերջնական եզրակացությունը:

«Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել է, որ բժշկական հանձնաժողովը, որի կազմում են եղել «Էրեբունի» ԲԿ անհապաղ սրտաբանական օգնության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, «Սրտաբանության ԳՀԻ» ինֆարկտային բաժանմունքի գիտաշխատող Տիգրան Աստվածատրյանը և «Նորք-Մարաշ» ԲԿ սրտաբանական բաժանմունքի բժիշկ-սրտաբան Սալբի Մխիթարյանը, հանգել է այն եզրակացության, որ հիվանդի ախտորոշումը և բուժումը եղել է համապատասխան և գրագետ, և հիվանդության ելքը պայմանավորված է եղել բազմագործոն ծանրությամբ ու նախահիվանդանոցային բարձիթողի վիճակով: Այնպես որ՝ հիվանդանոցում հնարավոր լրացուցիչ դեղամիջոցների և բուժական միջամտությունների ներգրավումը չէր փոխի հիվանդության ելքը:

Սակայն մահացածի որդին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շարունակեց հոր մահվան մեջ մեղադրել 3-րդ կլինիկական հիվանդանոցին և հոր մահվան պատճառ դարձած բժշկին աշխատանքից հեռացնելու պահանջ ներկայացրեց:

Սկսենք նրանից, որ ըստ Ռուբեն Այվազյանի` այս տարվա մայիսի 10-ին Երևանի քաղաքապետի կողմից հատկացված ուղեգրով իրավագետի հորը` Լև Այվազյանին, տրվել էր անվճար բուժման հնարավորություն թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժնում: Նախնական պայմանավորվածության արդյունքում սրտաբանական բաժնում հենց հիվանդի հարազատների խորհրդով հիվանդին բուժող է նշանակվել սրտաբան Տիգրան Կարենի Այյանյանը, որն էլ, ըստ մահացածի որդու, որևէ լուրջ հիվանդություն չունեցող հորը հասցրել է մահվան: Մահացածի որդու խոսքով՝ բժիշկը, առանց որևէ հետազոտության, որոշել է, թե հիվանդի որովայնի շրջանում առկա է 15-20 լիտր հեղուկ և չունենալով ուրոլոգի, նեֆրոլոգի համապատասխան որակավորում՝ սկսել է Լև Այվազյանի օրգանիզմի ջրազրկումը: Տեսնելով դա՝ հիվանդի որդին, որը պնդում է, որ մինչ հորը հիվանդանոց տեղափոխելն անձամբ է խնամել հորը և շատ լավ տեղյակ է, թե բժիշկների կողմից նշանակվող որ դեղամիջոցն ինչի համար է, բողոքել է և պահանջել պակասեցնել ֆուրասեմիդի չափաբաժինը և նշանակել նաև այլ դեղորայք, սակայն բժիշկը նրան փոխանցել է, որ բացի նշված դեղամիջոցից՝ այլ բան չի ներարկվելու: Իսկ Ռուբեն Այվազյանը պնդում է, որ այդպես էլ, սխալ բուժման հետևանքով, արդեն 24-րդ ժամվա ընթացքում հորը հասցրել են կլինիկական մահվան:

«Մայիսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հորս օրգանիզմից մեզի միջոցով հեռացվել է մոտ 3 լիտր հեղուկ, իսկ ջրազրկվելու հետևանքով, հեղուկի բացակայության պայմաններում, մեզի փոխարեն արդեն արյան գույնի քիչ քանակությամբ հեղուկ էր դուրս գալիս»,- պատմում է որդին և հավելում, որ սա տեսնելով՝ ինքը կարողացել է համոզել հերթապահ բժշկին «հեմոդեզ» կոչվող դեղամիջոցը ներարկել, քանի որ հորը բուժող բժիշկն արդեն գնացած է եղել: Պատմում է, որ ինքն անձամբ է գտել դեղը, որից հետո հերթապահ բժշկին կարգադրել է, որ նշված դեղը միացնի կաթիլային համակարգով: «Այս գործողություններից հետո արդեն առատ քրտնարտադրությունը կարգավորվեց, և հայրս վերակենդանացավ: Որպես տնօրեն ներկայացող Միքայելը և «բժիշկ» Տիգրանը՝ տեսնելով, որ հայրս վերակենդանացավ, հարձակվեցին մեզ վրա, լկտի, վիրավորական արտահայտություններով վիրավորեցին մեզ և պարտադրեցին բուժքրոջը, որ հեմոդեզը անջատի և նորից ֆուրասեմիդ ներարկի: Սա այն դեպքում, երբ 4 ժամն էլ դեռ չէր լրացել: Ես արգելեցի դեղամիջոցի ներարկումը և խնդրեցի կրկին, որ հեմոդեզ ներարկվի»,- պատմում է Ռուբեն Այվազյանը և հավելում, որ տնօրենը բավական կոպիտ ձևով ասել է իրեն, որ դա իր հիվանդանոցն է, և այդտեղ ինքը պետք է որոշի՝ հիվանդին ինչպես է պետք բուժել:

Այս ամենից հետո, Ռուբեն Այվազյանի խոսքով, ինքը և եղբայրը ստիպված են եղել զանգել «Էրեբունի» ԲԿ` խնդրելով սեփական տեխնիկայով հորը տեղափոխել նշված հիվանդանոց, սակայն Ռուբեն Այվազյանը պնդում է, որ տնօրենի անվան տակ ներկայացած Միքայելը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներին տարել է իր մոտ, և մեկ ժամ գաղտնի խոսելուց հետո բժիշկները եկել հայտնել են, թե բժշկական կենտրոնում ազատ տեղ չկա: «Սրա փոխարեն նույն օրը, ժամը 02.00-ի մոտակայքում, ես և եղբայրս գնացինք «Էրեբունի» բժշկական կենտրոն և պարզեցինք, որ ազատ տեղեր կան: Իսկ հիվանդանոցում երբ իմացան, թե ինչ հիվանդի մասին է խոսքը, կրկին ասացին, թե տեղ չունեն: Արդեն ժամը 04.30-ի մոտակայքում, երբ եկանք հորս մոտ, տնօրենը հեռացրեց մեզ հիվանդանոցից, իսկ ժամը 00.00-ից մինչև առավոտվա 9-ը ջրազրկումը վերականգնող որևէ դեղամիջոց հորս չի ներարկվել, ինչի հետևանքով էլ կատարվել է առանձնակի դաժանությամբ սպանություն»,- պատմում է Ռուբեն Այվազյանը:

Մահացածի որդին վստահեցնում է, որ նույն օրը, երբ հորը տարել են դիահերձման, բժիշկը մտել է դիահերձողների մոտ, վիրավորել նրանց և պարտադրել դուրս գալ այդտեղից կամ նշել, որ մահացածի որովայնում 15-20 լիտր հեղուկ է եղել, սակայն բժիշկը չի կարողացել հարկադրել դիահերձողներին սխալ ախտորոշում տալ:

Լև Այվազյանի որդու` Ռուբեն Այվազյանի կողմից դեռ մոտ երկու ամիս առաջ կազմակերպված ասուլիսին, որի ընթացքում նա հոր մահվան հետ կապված նույն վերը նշված տեղեկություններն էր հայտնում, սեփական նախաձեռնությամբ ներկա էր նաև այն բժիշկը, որի մասնագիտական որակները կասկածի տակ էր առնում իրավաբանը: Եվ ի հակադրություն Լև Այվազյանի որդու ներկայացրած բոլոր փաստերի՝ բժիշկը դեռ այն ժամանակ էլ ի սկզբանե պնդեց, որ ոչ մի կլինիկական մահ կամ վերակենդանացում չի եղել, հիվանդը գտնվել է խրոնիկ ծանր վիճակում, և ժամանակ առ ժամանակ վիճակը փոքր-ինչ կայունացել է, իսկ ներկայացված պատմությունը լիովին աղավաղված է: Եթե մահացածի որդին նշում է, որ մինչև հիվանդանոց հասնելը հայրը ինքնուրույն տեղաշարժվել է, իսկ բուժում ստանալուց մոտ 10 ժամ անց ձեռքերն ու ոտքերը այլևս չեն շարժվել, բժշկի խոսքով` Լև Այվազյանին հիվանդանոց են տեղափոխել շատ ծանր վիճակում, և նա անգամ մեկ վայրկյան կանգնել չի կարողացել, ուր մնաց՝ տեղաշարժվեր:

Որդին պնդում է, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրը բժիշկը, տեսնելով հոր վիճակը, ասել է, որ երկու օր բուժում ստանալուց հետո դուրս կգրի, սակայն հաջորդ օրը, տեսնելով քաղաքապետի ուղեգիրը, ասել է, թե ութ օր բուժում տրամադրելուց հետո միայն դուրս կգրի, ինչը, ըստ որդու, երկարաձգվել է բյուջեից փող ստանալու համար: Սակայն բժիշկը սրան հակառակ՝ նշում է, որ հիվանդի տեղափոխման մասին նախապես է իմացել հեռախոսով և հետևաբար վիճակին չէր կարող ծանոթ լինել, իսկ երբ բերել են և համապատասխան հետազոտություններ են կատարել` հասկանալու համար, թե արդյոք հիվանդը հենց սրտի՞ հետ կապված խնդիրներ ունի, հասկացել է և հարազատներին էլ փոխանցել, որ նրա վիճակը ծանր է, սակայն կպայքարի կյանքի համար:

«Իմ կարծիքով՝ այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ որդին փորձել է օգնել հորը, սակայն սխալ ձևով: Ես ուրախ եմ, որ նա կարդացել է և գիտի, թե դեղամիջոցներից որ մեկն ինչի համար է, բայց գալ և բուժող բժշկին ուղղություն ցույց տալ, թույլ չտալ պետք եղած դեղամիջոցները նշանակել և սեփական բուժում պարտադրել՝ դա արդեն չի կարելի: Ես կընդունեի, եթե նա որևէ բժշկի բերեր և նրա մոտեցումն առաջարկեր, սակայն երբ իրավագետը բժշկին հիվանդ բուժել է սովորեցնում, ինչ է թե՝ իր պահանջը չեն կատարել, հայտարարում է, թե հիվանդանոցում ֆուրասեմիդից բացի այլ դեղամիջոց չկա, դա արդեն շատ սխալ բան է: Ես այն մարդն եմ, ով այսքան տարիների ընթացքում հիվանդի տարիքի վրա սպեկուլյացիա չի արել: Մենք կատարել ենք բոլոր հետազոտությունները, և ոչինչ հենց այնպես չի արվել: Ռուբենն անգամ տանը կատարած բուժումը երբ ինձ ներկայացնում էր, ասում էր, թե սա հանել է, քանի որ մտածում է՝ վնաս է, սա թողել է կամ ավելացրել, որովհետև կարդացել է, որ օգտակար է և այլն: Նա պարտադրում էր հեմոդեզ ներարկել, որն այստեղ բոլորովին պետք չէր»:

Բժիշկը նշում է, որ իրականում հեմոդեզ հիվանդին չի էլ ներարկվել, դա ընդամենը միացվել է՝ հիվանդի հարազատի սպառնալիքներից ազատվելու համար, կաթիլներ չեն գնացել, և հերթապահ բժիշկն անմիջապես իրեն է զանգել ու տեղյակ պահել ստեղծված վիճակի մասին:
Բժիշկը զարմանում էր, թե ինչպես կարելի է ծանր հերթապահությունից հետո անհանգստությունից դրդված իր վերադարձին այլ բնորոշումներ տալ, քանի որ մահացածի հարազատը պնդում է, որ հերթապահությունն ավարտած ժամին բժիշկը եկել է և շարունակել սխալ գործողությունները:

Բժիշկը պնդում էր, որ հիվանդի մոտ հայտնաբերված սրտի անբավարարության դեպքում ինքը միանշանակորեն առաջին հերթին պետք է նշանակեր հենց նշված դեղամիջոցը, քանի որ օրգանիզմում առկա մեծ քանակությամբ հեղուկն անհապաղ պետք է հեռացվեր: Ի դեպ, բժիշկը պնդում էր, որ կատարված բոլոր հետազոտությունների համապատասխան փաստաթղթերն առկա են, և հիվանդն անկասկած հետազոտվել է: Ինչ վերաբերում է օրգանիզմում առկա հեղուկին, նրա խոսքով՝ հիվանդը տեղափոխվել է ամբողջությամբ այտուցված վիճակում, և նման դեպքում, որպես 1984 թվականից սրտաբան աշխատող բժիշկ, իր համար ակնհայտ է եղել, որ հիվանդին շտապ ջրազրկել է պետք:

Լև Այվազյանի հոր մահվան փաստով, ինչպես արդեն հայտնել էինք, դիմել էր ոստիկանություն, և հարուցված է քրեական գործ, որն առայժմ նախաքննության փուլում է: Իսկ ահա առողջապահության նախարարության կողմից կազմված համապատասխան հանձնաժողովը իրավաբանի խորին համոզմամբ` կեղծ եզրակացություն է տվել, որտեղ կեղծված է ինչպես հիվանդության պատմությունը, այնպես էլ չի տարվել պատշաճ ծառայողական քննություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Այվազյանը նշեց, որ պատրաստվում է քրեական գործ հարուցել նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված 3 բժիշկների նկատմամբ և այդ հարցով արդեն դիմել է դատախազություն:

Նշենք, որ հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել էր հետևյալը. «Ուսումնասիրվել է հիվանդ Լև Վաղարշակի Այվազյանի հիվանդության պատմությունը, մանրամասնորեն քննարկվել է հիվանդի վիճակը, բուժման համապատասխանությունը, բժշկական վարման տակտիկան, ինչպես նաև դեոնտոլոգիական հիմքը: Ըստ այդմ` քաղաքացի Լև Այվազյանն ընդունվել է 3-րդ կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք` ծայրահեղ ծանր վիճակում, որը պայմանավորված է եղել խրոնիկ ծանր սրտային անբավարարությամբ, երիկամային անբավարարությամբ, շաքարային դիաբետի բարդություներով և զարկերակային հիպերտենզիայով: Անմիջապես սկսվել է հիվանդի հետազոտումը և բուժումը: Ստացված լաբորատոր տվյալներն ապացուցում են հիվանդի ծայրահեղ ծանր սոմատիկ վիճակը, ըստ որի` կոռեկցիայի է ենթարկվել հիվանդի բուժումը: Հիվանդի որդին անհարկի միջամտել է բժիշկների գործողությանը և բուժման նորմալ ընթացքին, պարտադրել է նշանակել դեղորայք «հեմոդեզ», որը ցուցված չէ տվյալ պաթոլոգիային և պացիենտին: Չնայած ադեկվատ բուժմանը, հիվանդի վիճակը չի բարելավվել և հիվանդանոց ընդունվելուց 2 օր անց հիվանդը մահացել է: Պաթանատոմիական հետազոտությունը հաստատել է կլինիկական ախտորոշումը»:

Ինչևէ, անկախ հանձնաժողովի այս որոշումից` մահացածի որդին պահանջում է քրեական գործ հարուցել 104 – 258 հոդվածների հատկանիշներով, իրեն ներգրավել որպես տուժող կողմ և ազատել աշխատանքից վերը նշված անձանց: Ռուբեն Այվազյանը պնդում է, որ իր նկատմամբ այս պահին ճնշում է գործադրվում առողջապահության նախարարության կողմից, իսկ հանձնաժողովի կողմից տրված եզրակացության մեջ ոչինչ չի նշվում հորը ներարկված անհայտ ծագման դեղերի մասին, հիվանդության պատմության կեղծված փաստաթղթերի մասին: Նա այսօր լրագրողներին ներկայացրեց շենքի բնակիչներից հավաքված ստորագրություննեըր, որով հաստատվում է, որ մինչև հիվանդանոց տեղափոխվելը հայրը կարողացել է քայլել սեփական ուժերով և ամենևին էլ ծանր վիճակում չի գտնվել:

Ռուբեն Այվազյանը այնքան էլ լավ չկարողացավ պատկերացնել, թե կլինիկական հիվանդանոցի ինչին էր պետք իր 82-ամյա հոր սպանությունը, սակայն շարունակեց պնդել, որ այս հիվանդանոցում աշխատում են մարդիկ, ովքեր աղանդավորական ինչ-որ սեկտա են ներկայացնում և հաճույք են ստանում մարդկանց սպանելուց: Նա նաև հայտնեց՝ չի բացառում, որ հիվանդանոցում սպանվածների օրգաններն էլ վաճառքի հանվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում