Ինչպես Al-Jazeera-ի ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց Եգիպտոսի ընդդիմադիր ակտիվիստներից մեկը, ուրբաթօրյա աղոթքից հետո Կահիրեում տեղի կունենա միանգամից 6 հանրահավաք:
Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ անցած օրերի փորձը ցույց է տվել, որ Թահրիրում հնարավոր չէ տեղավորել բոլոր ցանկացողներին: Բացի այդ, Կահիրե են ժամանում նաև ցուցարարներ այլ քաղաքներից և գյուղերից, ինչն էլ ավելի է դժվարացնում իրավիճակը:
Ցուցարարներին են միանալու նաև բազմաթիվ արհեստակցական միություններ` բժիշկներ, իրավաբաններ և այլն: Հայտնի չէ, թե որտեղ են տեղի ունենալու մյուս 5 հանրահավաքները, սակայն կարելի է ենթադրել, որ մեկը տեղի կունենա երկրի խորհրդարանի դիմաց, որտեղ երեկվանից հավաքվում են ընդդիմադիրները, որոնք վրանային քաղաք են ստեղծել: