ABC.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանը պատրաստ է այս տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ իր մարզիկների կողմից ոսկե մեդալ շահելու դեպքում վճարել 1,146,000 դոլար (հուլիսի 3-ի կուրսով), որից մոտ 764,000 դոլարը ստանալու է մարզիկը, իսկ 382,000 դոլարը` նրա մարզիչը:
Բուն ոսկե մեդալի համար յուրաքանչյուր մարզիկ կստանա 400,000 մանաթ (520,000 դոլար), իսկ նրա մարզիչը` 200,000 մանաթ: Արծաթե մեդալի դեպքում կտրվի համապատասխանաբար 200,000 և 100,000 մանաթ, իսկ բրոնզե մեդալի դեպքում`100,000 մանաթ և 50,000 մանաթ:
Բացի այդ, Իլհամ Ալիևը` որպես Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, նաև պարգևատրություններ է սահմանել մեդալների համար, ըստ որի` ոսկե մեդալակիր մարզիկը ստանալու է ևս 200,000 մանաթ, իսկ նրա մարզիչը` 100,000 մանաթ, արծաթե մեդալ շահած մարզիկը` 100,000 մանաթ, իսկ նրա մարզիչը` 50,000 մանաթ: Երրորդ տեղ զբաղեցնելու դեպքում պարգևավճարը կազմում է համապատասխանաբար 50,000 և 25,000 մանաթ:
30-րդ ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնում տեղի են ունենալու հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը: Ադրբեջանը դրանցում ներկայացված է լինելու 53 մարզիկով, որոնք կներկայացնեն 16 մարզաձև: