Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Յուրի Ջորկաեւֆը նախընտրել է Իկեր Կասիլյասին

Հանրահայտ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեւֆն օրերս ֆրանսիական ԶԼՄ-ներին պատմել է, թե իր կարծիքով, ով է լինելու «Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը:
«Երբ խոսքը «Ոսկե գնդակ»-ի մասին է, ես միշտ մտածում եմ մի հարցի
շուրջ. կարո՞ղ է արդյոք նույն ֆուտբոլիստը այլ ակումբում նույն
մակարդակով խաղ ցուցադրել: Օրինակ՝ Կրիշտիանո Ռոնալդուն «Մանչեսթր
Յունայթեդ»-ի կազմում հիանալի խաղ էր ցուցադրում, իսկ երբ նա տեղափոխվեց
«Ռեալ» ,նա այդքան էլ ֆանտաստիկ չէ, ու ես վստահ եմ, որ նույնը կկատարվեր,
օրինակ, Ինիեստայի հետ»,- ասել է Ջորկաեւֆը: Հայազգի ֆուտբոլիստն ասել է. «Հիմնական պայքարը ընթանալու է Իսպանիայի հավաքականի եւ «Ինտեր»-ի
ֆուտբոլիստների մեջ, բայց ես կնախընտրեի Իսպանիայի եւ «Ռեալ»-ի
դարպասապահ Իկեր Կասիլյասին, որովհետեւ նա աշխարհի չեմպիոն է դարձել ,
եւ Կասիլյասի համար շատ դժվար էր, որովհետեւ նա առաջնությունը շատ անհաջող
էր սկսել, բայց չհուսահատվեց եւ իր մեջ ուժ գտնելով` մնացած
հանդիպումներում իրեն գերազանց դրսեւորեց: Նույն Կասիլյասը ,եթե
տեղափոխվի «Մանչեսթըր Յունայթեդ», կշարունակի նույն մակարդակով ելույթներ
ունենալ»,- նշել է հանրահայտ կիսապաշտպանը:
«Զենիթ»-ը կրեց առաջին պարտությունը
Եթե մոսկվացիները պարտվեին այս խաղում, ապա կկորցնեին իրենց բոլոր հույսերը`
կապված երրորդ տեղի հետ, որը տալիս է չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Զենիթ»-ը այս տարվա Ռուսաստանի առաջնությունում անկացրած 23
հանդիպումներում դեռեւս ոչ մի պարտություն չի կրել եւ միանձնյա
գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 16-րդ տուրում պետերբուրգյան
թիմը պետք է հանդիպեր Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ , բայց ամռանը անհնար
էր անցկացնել այդ մրցավեճը, քանի որ Մոսկվան ուղղակի հայտնվել էր ծխի
մեջ: Այդ ժամանակ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց հետաձգել եւ
հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 27-ին: Եվ ահա, չորեքշաբթի Մոսկվայի
«Լուժնիկի» մարզադաշտում կայացավ «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումը: Եթե մոսկվացիները պարտվեին այս խաղում, ապա կկորցնեին իրենց բոլոր հույսերը`
կապված երրորդ տեղի հետ, որը տալիս է չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Հասկանալով այս վիճակը `«Սպարտակ»-ցիները ավելի ագրեսիվ խաղ ցուցադրեցին,
որի արդյունքում էլ հաղթանակ տոնեցին: Բրազիլացի հարձակվող Արին
86-րդ րոպեին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, եւ «Զենիթ»-ի
պորտուգալացի պաշտպանը ստիպված էր նրան կասեցնել անթույլատրելի հնարքով:
Հանդիպման գլխավոր մրցավար Իգոր Եգորովը առանց մտածելու 11-մետրանոց
նշանակեց, եւ Դմիտրի Կամբարովը դիպուկ հարվածով «Սպարտակ»-ին հաղթանակ
պարգեւեց:
Վերան լացեցրեց Վիկտորիային
Ազերենկոն մի պահ իրեն կորցրեց ու սկսեց արտասվել հենց
խաղադաշտում:
Դոհայում անցնող կանանց ոչ պաշտոնական աշխարհի առաջնության երկրորդ օրը
կայացան հերթական հանդիպումները: Առաջինը կորտ դուրս եկան բելգիացի Կիմ
Կլայստերսը եւ Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Յանկովիչը: Սերբ
թենիսիստուհին, սակայն, առողջական պրոբլեմների պատճառով չի կարողանում 100-տոկոսանոց խաղ ցուցադրել: Այս հանդիպման ժամանակ էլ պարզ երեւում էր
Կլայստերսի առավելությունը: Հանդիպումը ավարտվեց 6-2, 6-3 ` բելգիացու հեշտ
հաղթանակով: Երկրորդ մրցավեճում հանդիպեցին ռուսաստանցի Վերա
Զվոնարյովան եւ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոն: Առաջին
սեթում երկու թենիսիստուհիները ցուցադրեցին դիտարժան խաղ եւ միայն 13-րդ
լրացուցիչ գեյմում Վերան կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել եւ ավարտել սեթը
իր օգտին: Իսկ ահա երկրորդ սեթի բազմաթիվ դրվագներում Վերային ուղղակի
բախտը ժպտաց, ու Ազերենկոն մի պահ իրեն կորցրեց ու սկսեց արտասվել հենց
խաղադաշտում: Վերան ուղղակի հիասքանչ էր գործում , ամեն ինչ ստացվում էր,
եւ նա կարողացավ խաղը ավարտել իր տրամաբանական ավարտով` հաղթելով 7-6, 6-4 հաշվով: Ազարենկոն վերջին խաղը պարտվելուց հետո կորտը լքեց էլի լացելով: Օրվա երրորդ խաղում Սամանտա Ստոսերը անսպասելիորեն 6-4, 6-3 հաշվով պարտության մատնեց մրցաշարի գլխավոր ֆավորիտին` Կառոլինա Վազնակիին: ԵթեՎազնակին կարողանար հաղթանակի հասնել այս հանդիպման ժամանակ, ապա նա 2010թ.-ը կավարտեր առաջին հորիզոնականում: Նրան կարող է խանգարել միայն Վերա Զվոնարյովան, այն էլ՝ մի դեպքում. եթե Վազնակին հաջորդ հանդիպման ժամանակ պարտություն կրի, իսկ Վերան առանց պարտության Դոհայում դառնա չեմպիոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում