Ինչպես հաղորդում է բելառուսական БЕЛТА գործակալությունը, ԱՊՀ տարածքում 2010թ. Համախառն ներքին արդյունքի միջինացված աճը կազմել է 4.5%:
Այս ցուցակում առաջատարը Ուզբեկստանն է, որի ՀՆԱ-ն աճել է 8.5%-ով, երկրորդը Թուրքմենստանն է` 8.0%, երրորդը Բելառուսը` 7.6%:
Հայաստանն այս ցուցակում նախավերջինն է` 2.6%-ով: Հայկական տնտեսությունից վատ աճել է միայն Ղրղզստանի ՀՆԱ-ն` 1.4%: ԱՊՀ մյուս երկրներից Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 5.0%-ով, Ղազախստանինը ու Մոլդովայինը` 7.0%-ով, Ռուսաստանինը` 4.0%-ով, Տաջիկստանինը` 6.5%-ով, Ուկրաինայինը` 5.0%-ով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ղրղզստանում տեղի է ունեցել արյունալի իշխանափոխություն, ինչի հետևանքով էլ այդ երկրի տնտեսությունը բնականոն հունով չի զարգացել: