Այսօր կեսօրին լուրեր էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի 86-ամյա թագավորը` Աբդալլահ իբն Աբդ Ալ-Ազիզը, մահացել է սրտի կաթվածից: Ըստ այդ լուրը հաղորդած Islam Times ինտերնետ պարբերականի՝ Աբդալլահը մահացել է այն բանից հետո, երբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Դրանից հետո, իբր, թագավորը սրտի կաթված է ստացել և մահացել:
Սրանից հետո նավթի գները մոտ մեկ տոկոսով աճել են:
Սակայն դրանից քիչ անց Reuters գործակալությունը հերքում է տարածել` հիմնվելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրի վրա. «Թագավորը կենդանի է, նրա մահվան մասին լուրերը` սուտ»: