«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ, եթե ամբողջ ժողովուրդը ցանկանա, ապա Ազատության հրապարակը կդառնա այն տեղը, որտեղից կծնվի նոր Հայաստանը:
Անդրադառնալով Մարտի 1-ին` Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Մարտի 1-ին մեր ժողովուրդը բաժանված էր երեք մասի`Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ, Սերժ Սարգսյանի կողմնակիցներ և մարդիկ, որոնք երկուսից ոչ մեկին էլ չէին սատարում:
Նա հիշեց, որ 88թ. Ազատության հրապարակում կանգնած էր ողջ ժողովուրդը, և հրապարակը համարվում էր երկրի կարգավորիչ տեղը, ամբողջացման կիզակետը: Մինչդեռ, ըստ Աշոտ Մանուչարյանի, իրավիճակն այդպիսին չէր, և այն ուժերը, որոնք կրակոցներով ուզում էին պահպանել կյանքի եղած դրվածքը, հաջողեցին: