Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Հմայակ Հովհաննիսյան. Աստրախանում Ռուսաստանը ընդգծեց իր դոմինանտությունը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Աստրախանի եռակողմ հանդիպումը եւս մեկ անգամ ընդգծեց Ռուսաստանի դոմինանտ դերը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում. «Սա արդեն յոթերորդ նմանատիպ հանդիպումն է, որը Ռուսաստանի հովանու ներքո է կայանում: Եռակողմ ձեւաչափով հանդիպումներով Ռուսաստանը ընդգծում է իր առավելությունը, եւ դրանով փորձում է նաեւ ակնարկել, որ հետխորհրդային տարածքում բոլոր նմանատիպ խնդիրների կարգավորման հարցում ինքն ունի առավելություն մյուս միջազգային միջնորդների նկատմամբ»: Հովհաննիսյանի գնահատմամբ, այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Աստրախանում, բովանդակային իմաստով ամբողջությամբ կբացահայտվեն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում. «Աստանայի հանդիպումը չափազանց կարեւոր է, քանզի ստամբուլյան գագաթնաժողովից հետո այս գագաթնաժողովը ամենաառանցքայինը պետք է լինի ղարաբաղյան հիմնահարցի միջնորդական մոտեցումների ճշգրտման համար»: Ակնկալիքները, որ Աստանայի գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան գործընթացի կարգավորման վերաբերյալ ճանապարհային քարտեզ կպատրաստվի, Հմայակ Հովհաննիսյանը միանգամայն հնարավոր տարբերակ է համարում. «Եթե չստորագրվի, ապա որոշակի մոտեցումներ կհստակեցվեն: Սակայն պետք չէ առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ արդեն իսկ Մեդվեդեւի խոսքերից, թե գործընթացը դժվար է, եւ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, պարզ է դառնում, որ Աստանայում ինչ-որ բեկում չի արձանագրվելու, պարզապես փորձ է արվելու նոր շունչ հաղորդելու բանակցային գործընթացին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում