Եթովպիայում կկառուցվի յուրահատուկ սպորտային համալիր: LAVA ճարտարապետական գործակալությունը թույլտվություն է ստացել Ադդիս-Աբեբայում «Ազգային» մարզադաշտի և Մարզական գյուղի կառուցման համար:
Մարզադաշտը նախատեսված կլինի 60.000 հանդիսականների համար: Մարզահամալիրում տեղ կգտնեն լողավազաններ, սպորտային խաղադաշտեր, արենաներ, մարզասրահներ, ինչպես նաև հանրակացարաններ մարզիկների համար: Մարզահամալիրում կտեղակայվի նաև սպորտային հարցերով զբաղվող Դաշնային միության շտաբը:
Նմանօրինակ նախագիծ Եթովպիայում դեռևս չի եղել: