Շվեյցարական Բեռն քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն արժանին է մատուցել իր մրցակից Թոնի Թոմփսոնին: Ուկրաինացի մարզիկը դիտարժան մենամարտ է խոստացել:.
«2003 թվականին ես մենամարտել եմ Թոնի Թոմփսոնի հետ, այդ իսկ պատճառով նա բավականին ծանոթ է իմ գործելաոճին: Նա ինձ լավ է ճանաչում: Թոնին գիտի, թե ինչ է սպասվում իրեն ռինգում և կնախապատրաստվի դրան: Այս մենամարտը կդառնա նրա` տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունը, իսկ մրցակիցները, ովքեր միայն 1 հնարավորություն ունեն, շատ վտանգավոր են»,- չեմպիոնին մեջբերում է Spiegel.de-ն:
«Մենք եկել ենք այստեղ մեր աշխատանքը կատարելու համար»,- ասել է քչախոս Թոմփսոնը:
Հավելենք, որ Կլիչկո–Թոմփսոն մենամարտը կկայանա Բեռնի Stade de Suisse արենայում` հուլիսի 7-ին: Ներկայումս վաճառված է հանդիպման 20.000 տոմս: