Thursday, 30 03 2023
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
«Հականացիոնալիզմի» առաջին զոհը
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
Խոստովանել է, որ մարիխուանան «Տելեգրամի» միջոցով տեղադրում են Երևանի տարբեր վայրերում
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից

Դհոլը` արջի ոտքերի տակ

Հայաստանի Հանրապետության իշխանությանը կից «ժողգործիքների» անսամբլի առաջին ջութակ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր` «դհոլի նման դատարկ», Արտաշես Գեղամյանը ռուսական Ռեգնում գործակալությունում հանդես է եկել հերթական ծավալուն հոդվածով, որը ձոն է Ռուսաստանին, որում Ռուսաստանը ներկայացվում է որպես այս աշխարհում Հայաստանի բարին կամեցող միակ պետությունը:

Մի խոսքով, «դհոլի» հերթական սոնետը նախկինների բովանդակային շարունակությունն է, ինչից բացի` այլ բան սպասելն իհարկե անիմաստ է: Եվ ընդհանրապես որևէ բան ասելն էլ այդ կապակցությամբ անիմաստ է: «Դհոլին» ի՞նչ ասես:

Իսկ Ռուսաստանին էլ որևէ բան ասելու առիթը կամ պատճառը «դհոլը» չէ, որ պետք է լինի: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր ապաշնորհ, կայսերապաշտական, արհամարհական, ճորտատիրական քաղաքականության հետևանքով տալիս է այնքան առիթներ, որ ինչ որ չի թողնում «դհոլի» կարիք:

Ռուսաստանին այս դեպքում պետք է միայն կարեկցել: Պետք է կարեկցել այն գերտերությանը, ով իր համաշխարհային հավակնություններով հանդերձ, Հայաստանում մնացել է «դհոլների» պաշտպանության հույսին: Դրա լավագույն վկայությունն է ներկայումս Ռուսաստանի իրական արժեքի, որ նա ունի առնվազն Հայաստանի հետ հարաբերության համատեքստում:

Եթե այդ երկիրը, որ իրեն արջ է երևակայում, Հայաստանում կարող է ընդամենը «դհոլների» վրա հենվել, ապա այդտեղ արդեն ասելու բան իսկապես չկա: Ռուսաստանը Հայաստանում մնացել է արտաշեսգեղամյանների հույսին, որոնք այսօր նույնիսկ իշխանության համար բանի պետք չեն, որոնց Հայաստանի իշխանությունը նույնիսկ իր ներքին կարիքների համար հարկ չի համարում օգտագործել, որովհետև գիտե, որ այդ գործիքներն այնքան են մաշվել, որ ոչ մի բանի պիտանի չեն:

Ստացվում է, որ Ռուսաստանը մնացել է այն գործիքների հույսին, որոնք նույնիսկ Հայաստանի իշխանությունն է անպետք համարում: Թեև, մյուս կողմից, չի բացառվում, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությանը թույլ չի տալիս ձեռք տալ իր գործիքներին:

Արջը` դհոլի վրա, ծիծաղելի և միաժամանակ ողբերգական կերպար է: Դժբախտաբար այդ պատկերը ողբերգական է նաև Հայաստանի համար, որովհետև դհոլը թևի տակ դրած արջերն են հռչակվել Հայաստանի ռազմավարական դաշնակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում