Այսօր Ազգային ժողովը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարութունյանի հրաժարականի դիմումը:
ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե ԱԺ-ն երբ է առաջադրելու իր կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը:
Պատգամավորն ասաց, որ թեկնածուն պետք է անպայման իրավաբանական կրթություն ունենա. «Այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը Տիգրան Թորոսյանն էր, մենք առաջարկեցինք,որ ՄԻՊ-ը պարտադիր իրավաբանական կրթություն պետք է ունենա, ինչին Տիգրան Թորոսյանը դեմ էր: Նա նշում էր, որ ՄԻՊ-ի թեկնածուն պետք է ճանաչված մեկը լինի, և որ իրավաբանական կրթությունը պարտադիր չէ:
Այն ժամանակ նրա կողմից այսպիսի ցանկություն կար:
Սակայն օրենքը ընդունվեց, Արմեն Հարութունյանը եղել է իրավաբան, և նրանից հետո բոլոր թեկնածուներն էլ կլինեն իրավաբաններ, քանի որ ՄԻՊ-ը շատ է շփվում միջազգային եվրոպական իրավունքի հետ»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը: