ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի թենիսի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները կմեկնեն Սկոպիե և Կահիրե։
Տղամարդկանց ազգային հավաքականը կմասնակցի Մակեդոնիայի Հանրապետության Սկոպիե քաղաքում կայանալիք Դևիսի գավաթի՝ տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարին:
Մրցաշարը տեղի կունենա մայիսին:
Հայաստանի կանանց թենիսի ազգային հավաքականը նույն ամսին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի Ֆեդերացիայի գավաթի՝ կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 2-րդ գոտու մրցաշարին: