Աշոտ Մանորչարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է ծայրագույն իրավիճակում և չպետք է անցնի Եգիպտոսի կամ Թունիսի ճանապարհը:
Նա կարծիք հայտնեց,որ անցումը նոր իրավիճակի Հայաստանում պետք է լինի անցնցում: Անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին` նա նշեց, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մի մարդ հոգեցունց ելույթ ունեցավ:
Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ուժերում կան կղզյակներ անհատներ և խմբեր, որոնք կարող են նոր որակ բերել Հայաստանին:
Աշոտ Մանուչարյանին այդ առումով ոգևորել են հատկապես ՀԱԿ-ի երիտասարդները: