Գերմանիան, Հնդկաստանը, Կոլումբիան եւ Հարավ-աֆրիկյան հանրապետությունը ընտրվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամեր: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում եւս երկու երկրներ` Կանադան եւ Պորտուգալիան, դուրս են եկել երկրորդ փուլ, սակայն հետագայում Կանադան հանել է իր թեկնածությունը, ինչը, փաստացի, Պորտուգալիային հնարավորություն է տալիս դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի 5-րդ ոչ մշտական անդամը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն օժտված է այս կամ այն երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու եւ խաղաղապահ առաքելություններ իրականացնելու վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություններով: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս 5 անդամները (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Ճապոնիա) մշտական են եւ ընդունված որոշումների նկատմամբ վետոյի իրավունք ունեն: