Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ փետրվարի 1-ից Կապանի դեղատներում 10 տոկոսով պետք է էժանացվեին դեղամիջոցները։ Մոտ 10 օր է անցել, բայց դեղատներում գները չեն փոխվել։
«Մինչեւ դեղորայք ներմուծող ընկերությունները իրենց գնացուցակերում փոփոխություններ չանեն, այստեղ դժվար թե որեւէ զեղչային համակարգ գործի»,- վստահեցնում են դեղերի սյունեցի ներկրողները։
Դեղերի շուկան մարզում հիմնականում «Ալֆա Ֆարմ»-ը եւ «Նատալի ֆարմ»-ն են զբաղեցնում։ Նրանց գնացուցակները այսօրվա դրությամբ անփոփոխ են մնացել։
Ի դեպ, դեղատներում զեղչեր գործում են։ Բայց դա բնականոն երևույթ է. զեղչվում են այն դեղերը, որոնք մոտ ապագայում ժամկետանց կդառնան կամ էլ թանկ են ու դժվար են վաճառվում։