Անցած տարի Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործության 463 դեպք, ինչը 7-ով պակաս է նախորդ տարվանից: Բացահայտումը կազմել է 93,1 տոկոս, նախորդ տարվա 94 տոկոսի դիմաց:
Մարզում նվազել են նաեւ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառութության դեպքերը` արձանագրվել է նման 49 դեպք, նախորդ տարվա 66-ի դիմաց, բացահայտումը կազմել՝ 95,7 տոկոս, ինչը 0,5-ով ավել է 2009-ի ցուցանիշից:
Նկատենք, որ ըստ մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերի տվյալների, գնալով Սյունիքում ավելանում է թմրամոլների թիվը։
2010-ին արձանագրված զենքի, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 29 դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 10-ով: Բացահայտումը կազմել է 93,1 տոկոս, նախորդ տարվա 100 տոկոսի դիմաց:
Ոստիկանության մարզային վարչությունը այս տվյալները ներկայացրել է մարզպետարան։