Հուլիսի 7-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում Վլադիմիր Կլիչկոն (57-3, 50 КО) կմենամարտի Թոնի Թոմփսոնի (36-2, 24 КО)-ի հետ: Կայանալիք մենամարտից առաջ կրտսեր Կլիչկոն հարցազրույց է տվել գերմանական մամուլին:
«Ես չեմ սպասում թեթև մարտի: Վստահ եմ, որ Թոմփսոնի հետ դժվար կլինի պայքարել: Մրցակիցս կփորձի ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: Նա շատ վտագավոր է, քանի որ կորցնելու ոչինչ չունի:
Կարծում եմ` նա ագրեսիվ մենամարտ կվարի: Դա նրա ոճն է, որը ես հիշում եմ 2003 թվականից: Նա շատ վտանգավոր հակառակորդ է, և ես պետք է շատ պատրաստված լինեմ: Համոզված եմ, որ մեր հանդիպումը դիտարժան կստացվի»,- ասել է Վլադիմիրը: