ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Մայքլ Լեյթերը, ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտնել է, որ Ուսամա բեն Լադենի գլխավորած «Ալ-Ղաիդայի» պակիստանյան մասնաճյուղը թուլացել է ԱՄՆ զորամիավորումների հարձակումների պատճառով:
Ըստ Լեյթերի` այսօր ավելի մեծ վտանգ է ներկայացնում եմենցի ահաբեկիչ Անվար Ալ-Ավլաքին, որը կարողանում է ինտերնետի միջոցով հավաքագրել նոր ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Փաստորեն, վերջին շրջանում Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծում գտնվող «թիվ մեկ» ահաբեկիչը հետզհետե կորցնում է իր ազդեցությունը: