Tuesday, 03 10 2023
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան

Stratfor. «Հայաստանում եգիպտական սցենարը քիչ հավանական է»

«Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցին, տեղեկացնում է, որ ըստ այդ զեկույցի՝ եգիպտական սցենարով Հայաստանի ներքաղաքական զարգացումները քիչ հավանական են.

«Հայաստանում լայնամաշտաբ բողոքի ակցիաների և անկարգությունների նախադրյալներ չկան, թեև Հայ ազգային կոնգրեսը, որը ղեկավարում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոգևորված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից, փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»։

Stratfor-ի աղբյուրները վկայում են, որ 10 հազար մասնակիցների պարագայում ընդդիմությունը մեծ ոգևորություն կապրի: Բայց անգամ մի քանի հազար ցուցարարների մասնակցությունը այդ հանրահավաքին ընդդիմության կողմից կընկալվի որպես լուրջ հաջողություն` մղելով նրան հետագա գործողությունների,- նշում են ամերիկացի փորձագետները` պնդելով նաև, թե վերջին շրջանում հայաստանյան ընդդիմության ակցիաներին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում:

Սակայն միաժամանակ նշվում է, որ «ընդդիմության բողոքի ակցիաները առաջիկա ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններն են լինելու և արժանի են լուրջ դիտարկման»: Զեկույցի հեղինակը նաև ավելացնում է, որ «այնուհանդերձ, իշխանությունների հետ պայքարի առումով Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ իսկ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է»:

Ըստ Stratfor-ի` կան մի քանի պետություններ, որտեղ այդ սցենարը հավանական է` Ղրղզստան, Ադրբեջան, Տաջիկստան: Ինչպես նշվում է զեկույցում՝ «Ադրբեջանի կառավարությունը ճնշման էր ենթարկվում դեռ Եգիպտոսի իրադարձություններից առաջ: Պատճառը միջնակարգ դպրոցներում գլխաշոր կրելու արգելքն էր, որը հավատացյալների շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց: Բացի այդ, առկա կրոնական խնդիրներից փորձում են օգտվել Ադրբեջանի հարևան պետությունները, մասնավորապես` Իրանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում