Tuesday, 09 06 2026
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

Ապաքրեականացնենք հափշտակության հոդվածը, որ հանգիստ թալանենք «տնեցիներին»

Փաստաբաններ Դիանա Գրիգորյանը եւ Արամազդ Կիվիրյանը պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձանց միջոցով դիմել հայրենի խորհրդարանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածը (խարդախության միջոցով կատարված հափշտակություն) ապաքրեականացնելու առաջարկով:

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս մտահղացմանը փաստաբանները հանգել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ինչպես նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո. ըստ այդմ` ստացվում է, որ խարդախության միջոցով գույքը օտարելը քրեորեն պատժելի արարք չէ: Բայց ամեն ինչ ներկայացնենք սկզբից:

Դ.Գրիգորյանի եւ Ա.Կիվիրյանի վստահորդ Կարինե Գասպարյանը 2009-ի հոկտեմբերին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, երբ իմացել է, որ իր ամուսինը` Հրաչյա Հարությունյանը (ումից փաստացի առանձին է բնակվում), Կարինե Էկսարջյանի հետ համատեղ կեղծ հայտարարություն է տվել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանին` նշելով, թե ամուսնացած չէ, եւ այդկերպ օտարել անշարժ գույքի` նաեւ կնոջը` Կարինե Գասպարյանին, հասանելիք մասը` 50 տոկոսը: Իսկ վիճարկվող գույքը Երեւանի Շիրազի փողոցի արեւմտյան մասում գտնվող թիվ 16 հողամասն է եւ Երեւանի Հալաբյան 41 շենքի թիվ 179 հասցեում գտնվող խանութը: Կարինե Գասպարյանի` գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը մեկ շաբաթ անց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այստեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, որոնցով Կենտրոնականի բաժնի ավագ քննիչ Է.Այդինյանի կայացրած որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը: Կարինե Գասպարյանը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ պահանջել վերացնել այն: Այնտեղից էլ Սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գ.Նավասարդյանը հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումն օրինական է եւ հիմնավորված, ուստի այն վերացնելու հիմքեր չկան:

Տուժող Կ.Գասպարյանը ստիպված հետաքննիչի այդ որոշումը վիճարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը եւս մերժել է Կ.Գասպարյանի բողոքը` նշելով, որ կողմերի միջեւ առկա են քաղաքացիա-իրավական փոխհարաբերություններ, որը ենթակա է լուծման դատարանի միջոցով, ուստի Հ.Հարությունյանի արարքում բացակայում է քրեական օրենսգրքի 178 հոդվածի հանցակազմը, եւ Է.Այդինյանի որոշումը վերացնելու հիմքեր չկան:
Առաջին ատյանի որոշման դեմ հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է բերել` նշելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է, անօրինական, դատարանի կողմից չի իրականացվել լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն: Կ.Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանները վերաքննիչ բողոքում նշել են, որ Հրաչյա Հարությունյանը եւ նրա քեռակինը` Կարինե Էկսարջյանը (ով տեղյակ է եղել Հրաչյա Հարությունյանի ամուսնացած լինելուն) կատարել են հանրորեն վտանգավոր արարք` հանցագործություն. վերջիններս ապօրինաբար հափշտակել են Կարինե Գասպարյանի գույքը` նրան պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Վերջինս ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, որը Հրաչյա Հարությունյանի եւ Կարինե Էկսարջյանի ապօրինի գործողությունների հետեւանքով հափշտակվել է եւ դարձել Էկսարջյանի սեփականությունը, սակայն քննիչը աչք է փակել այդ հանգամանքների վրա եւ որոշմամբ քրգործ չի հարուցել, դատարանն այն չի վերացրել` պատճառաբանելով, որ Կարինե Գասպարյանը քաղաքացիական դատավարության կարգով գործարքների անվավերության պահանջ է ներկայացրել, հետեւաբար կողմերի միջեւ առկա են քաղաքացիա-իրավական հարաբերություններ: Մինչդեռ հայցվոր կողմի պնդմամբ, անկախ նրանից տուժողը քաղաքացիա-իրավական դատավարության կարգով հայց ներկայացնելու իրավունք, ցանկություն ունի, թե ոչ, ներկայացրել է, թե ոչ, հանցավորներն անխուսափելիորեն պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանի որ հանցավորների գործողություններում հանցակազմն առկա է:

Մանրամասնելով` նշենք, որ նոտարը հանդիսանում է անշարժ գույքի սեփականության իրավունքի օտարում իրականացնող, միեւնույն ժամանակ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը հնարավոր դարձնող միակ մարմինը: Հետեւաբար Հրաչյա Հարությունյանը եւ Կարինե Էկսարջյանը իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու եւ Կարինե Գասպարյանի գույքը հափշտակելու համար պետք է խաբեին, մոլորության մեջ գցեին, կեղծ հայտարարություններ, տեղեկանքներ ներկայացնեին նոտարին, հակառակ դեպքում չէին կարող Կ.Գասպարյանից հափշտակել գույքը եւ դարձնել Էկսարջյանի սեփականությունը: Եվ այս պայմաններում առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի բողոքը` գրեթե չպատճառաբանելով այն:

Եվ ահա վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ Մանուշակ Պետրոսյանի, ճիշտ համարելով առաջին ատյանի որոշումը, դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները մասում, առանց քրօրի կոնկրետ հոդված հիշատակելու, նշել է. «Արարքը հափշտակություն որակելու համար` անկախ հափշտակության եղանակից (ավազակություն, կողոպուտ, գողություն, խարդախություն եւ այլն), անհրաժեշտ է պարզել, որ անձը ուրիշի գույքը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցրել, իրենը կամ ուրիշինն է դարձրել, իրական հնարավորություն է ունեցել գույքը տնօրինելու կամ օգտագործելու: Այս հատկանիշներից որեւէ մեկի բացակայությունը բացառում է հափշտակության հանցակազմն ընդհանրապես: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երեւում է, որ Հ.Հարությունյանի գործողություններում բացակայում է հափշտակության հանցակազմը, քանի որ Հ.Հարությունյանը իր գործողություններով անմիջականորեն ներգործել է ոչ թե գույքի սեփականատիրոջ` Կ.Գասպարյանի կամքի վրա, այլ իրականությունը խեղաթյուրելու նպատակով մոլորության մեջ է գցել նոտարին, որը հիմք ընդունելով նրա հայտարարությունն այն մասին, որ ինքը գույքի միակ սեփականատերն է, օրենքով սահմանված կարգով կատարել է համապատասխան նոտարական գործողություններ»: Այսինքն` ստացվում է, որ եթե կնոջը ծեծելով կամ ստիպելով չի օտարել նրա բաժնեմասը, այլ նրանից, ասենք, գաղտնի կամ նրա կամքը հաշվի չառնելով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նոտարին եւ կնոջ բաժնեմասն էլ իրենով անելով` հափշտակել այն, դատարանը դա հանցագործություն չի համարում: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այս դատական ակտի դեմ բերված փաստաբանների վճռաբեկ բողոքը: Եվ հիմա ստացվում է մի նախադեպ, որը թույլ է տալիս բոլորին հանգիստ, կեղծ տեղեկություններ տրամադրելով նոտարներին այս կամ այն համասեփականատիրոջից հափշտակել գույքը: Եվ եթե այդպես է, ու դա դատավորի եւ վճռաբեկ ատյանի համար նորմալ է, ուրեմն եկեք ապաքրեականացնենք այն եւ հանգիստ թալանենք ընտանիքի անդամներին կամ «օրթաղ» գործընկերներին:

Ի դեպ, ՀՀ քրօրի 178 հոդվածի 1-ին մասը նախատեսում է. «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով», իսկ երկրորդ մասը` եթե այն «կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով… պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

Իսկ եթե դատավորի հիմնավորումները վերաբերում են քրօրի 184 հոդվածին (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով), ապա դրա 1-ին մասը նախատեսում է. «Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով», իսկ ըստ 2-րդ մասի, եթե «Նույն գործողությունը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում