Լեհաստանում արագ կողմնորոշվեցին, թե ինչով կարելի է զբաղվել «Եվրո-2012»-ին հրաժեշտ տալուց հետո:
Լոձ քաղաքում տեղի է ունեցել այսօր երեկոյան կայանալիք բռնցքամարտի երեկոյի մասնակիցների կշռման պարտադիր արարողությունը: Ռոյ Ջոնս-Պավել Գլազևսկի և Արթուր Շպիլկա-Ջամիլ Մաքլայն մենամարտերը երեկոյի ընթացքում, հավանաբար, ամենահետաքրքիրը կլինեն:
Սկզբում կշեռքին կանգնեցին Շպիլկա- Մաքլայն մենամարտի մասնակիցները: Շպիլկան 103.7 կգ էր, իսկ նրա հակառակորդը շուրջ 21 կգ-ով նրանից ծանր 124.5 կգ:
Լեհ Պավել Գլազևսկին 82.9 կգ էր, իսկ նրա լեգենդար հակառակորդ Ռոյ Ջոնսը փոքր-ինչ ավելի ծանր՝ 83.35 կգ: