100 մետր արագավազքում օլիմպիական գործող չեմպիոն և ռեկորդակիր Ուսեյն Բոլտը Լոնդոնի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում զիջեց իր հայրենակից Յոհան Բլեյքին։
Բոլտը ցույց տվեց 9.86 վայրկյան արդյունք և իր մրցակցին զիջեց 11 տասնորդական վայրկյանով։ Ընդ որում՝ այդ ցուցանիշը (9.75) լավագույնն էր Բլեյքի մարզական կարիերայում։ Ավելի վաղ նա այդ տարածությունը հաղթահարել էր 9.82 վայրկյանում։